HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Կրակողներն ուժե՞ղ են

«Կարծես արդեն ավանդույթ է ձևավորվել, որ Հանրապետական կուսակցության առաջնորդների կամ պատասխանատուների որդիները ուխտագնացության են մեկնում զենքերով ու մոմավառության տեղը հրազենային վնասվածքներ են պատճառում քաղաքացիներին: Դա Ձեզ չի՞ մտահոգում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց լրագրողներից մեկը` հիշեցնելով նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու հետ կապված վերջին միջադեպը: «Մտահոգում է: Իհարկե, բոլորին է մտահոգում: Բայց անմտություն է որևէ հանցանք բերել-կապել կուսակցության հետ»,- պատախանեց Գալուստ Սահակյանը: Նրա խոսքերով` Հանրապետականը «զանգվածային» և «ամենամեծ կուսակցությունն է, ինչպես հասարակությունը», և անմտություն է մեղադրանքներն ընդունել որպես «կուսակցության գործունեության քաղաքական» գնահատական: «Իսկ չե՞ք ուզում նման մարդկանցից կուսակցությունը մաքրել» հարցին ՀՀԿ-ի ներկայացուցիչը պատասխանեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է ուզած կուսակցությանը անդամագրվել: Իսկ կուսակցությունը, իր կանոնադրության շրջանակներում, անընդհատ զտում է կատարում և կարողանում է ձերբազատվել այն մարդկանցից, «որոնք գաղափարապես թույլ են կամ ավելի հակված են հանցագործության»: Երբ լրագրողներից մեկը նշեց, որ կրակողները սովորաբար Հանրապետականից են լինում, Գալուստ Սահակյանն ասաց, որ «բոլորը հավաքվում են ուժեղի մոտ, և դա շատ լավ բան է: Հիմա էլ եթե մեր ազգը ուժեղի մոտ հավաքվի, մենք բավականին լուրջ խնդիրներ կլուծենք»: «Գյուղացիների վրա կրակողները ուժե՞ղ են»,- հարցրեց լրագրողը: «Չէ, ասում եմ` բոլոր մարդիկ հավաքվում են ուժեղների մոտ` և' կրակողները, և' չկրակողները»,- պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter