HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի մինուսները

prison_24.07.09«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի խցերում զուգարանները բավարար չափով մեկուսացված չեն եւ, հաշվի առնելով օդափոխության համակարգի բացակայությունը, անհնար է դրանք լիովին մեկուսացնել: Այս կապակցությամբ Արդարադատության նախարարության մեկնաբանությունը հետեւյալն է. «Ներկայիս շենքային պայմաններից ելնելով` առայժմ հնարավոր չէ սարքավորել օդափոխության համակարգը»: Այս եւ մի շարք այլ հետաքրքիր տեղեկություններ ներառված են «ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգը 2008 թվականին» հաշվետվության մեջ: Ներկայացնենք այդտեղից մի շարք փաստեր: «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում ազատազրկվածների հետ տեսակցություններն անցնում են հսկիչի անմիջական մասնակցությամբ, ինչն ազատազրկվածների կողմից ընկալվում է որպես խոչընդոտ տեսակցության բնականոն ընթացքին: Տեսուչի ներկայությունը հիմնավորվում է հարազատների կողմից արգելված իրերի փոխանցումը կանխելու անհրաժեշտությամբ: Տեսակցության սենյակները օգտագործվում են նաեւ որպես քննչական սենյակներ, այդ պատճառով հիմնարկի ղեկավարությունը սահմանափակել է տեսակցությունների տեւողությունը մեկ ժամով, մինչդեռ օրենսդրությամբ նախատեսված է երեք ժամ: «Երեւան-Կենտրոն» ՔՀԿ-ում երկարատեւ տեսակցությունների համար սենյակ նախատեսված չէ եւ երբեւէ չի եղել: Արդարադատության նախարարությունը դարձյալ շենքային պայմանները մատնանշելով` հայտնում է, որ առայժմ հնարավոր չէ ստեղծել երկարատեւ տեսակցության համար սենյակներ: Ազատազրկվածներին հեռախոսից օգտվելու հնարավորություն է տրվում ընդամենը 10 օրը մեկ անգամ, այն էլ` իրենց հաշվին: Հեռախոսազրույցները չեն կարող գերազանցել 15 րոպեն: Ի տարբերություն այլ հիմնարկների` «Երեւան-Կենտրոն» ՔՀԿ-ում ազատազրկվածներին չի թույլատրվում խցերում սառնարան ունենալ: Կալանավորները նաեւ բողոքում են անկողնային պարագաների, հատկապես` մաշված ու հնացած բարձերի որակից: Ազատազրկվածներին ժամկետնանց անալգին են տալիս 24-07_AnalginՔրեակատարողական հիմնարկ այցելած դիտորդները հայտնաբերել են 20 տուփ անալգին դեղամիջոց, որի ժամկետը լրացել էր դեռ մեկ ամիս եւ 22 օր առաջ: Բժիշկը դիտորդներին ասել է, ինքը դեղի ժամկետն անցնելուց հետո դեռ երկու ամսվա ընթացքում իրավունք ունի դրանք օգտագործել: Բժիշկը նաեւ հայտնել է, որ մնացած մեկ շաբաթվա ընթացքում այդ ժամկետնանց դեղերը կտրվի ազատազրկվածներին: «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի բուժմասն ունի երկու հաստիք` բժիշկ եւ բուժակ: Հաստիքների սակավությունը թույլ չի տալիս կազմակերպել հիմնականում գիշերային հերթափոխություն: Ոչ աշխատանքային ժամերին շտապ բուժօգնության անհրաժեշտության դեպքում բժշկին զանգով են կանչում հիմնարկ: Ազատազրկվածները նշում էին, որ ոչ աշխատանքային ժամերին առողջական խնդիրներ առաջանալու դեպքում հայտնում են այդ մասին ծայրահեղ դեպքերում, որպեսզի չխանգարեն բուժմասի աշխատակիցների հանգիստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter