HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressՀայաստանի մասին պատմող ֆիլմ Իսպանական և սկանդինավյան հեռուստաալիքները ձեռք են բերել Հայաստանի մասին պատմող «Նոյի երկիրը» (The land of Noah) վավերագրական ֆիլմի ցուցադրման իրավունքը: Իսպանական TVE (Televisign Espanola) հեռուստաալիքը, որը հեռարձակվում է 450 միլիոն լսարանի համար, արդեն ձեռք է բերել ֆիլմը և շուտով կսկսի հեռարձակումը: AzgՀիսուներկու րոպե տևողությամբ անգլերեն ֆիլմը ներկայացնում է ամբողջ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, նաև Անին ու Արարատ լեռը: Տրվում է պատմական ակնարկ` պատմական Հայաստանի տարածքի մասին, ներկայացվում են փաստեր, վավերագրական նյութեր: Ֆիլմի պատրաստման համար պետբյուջեից ծախսվել են  225 հազար եվրո և 11 միլիոն դրամ: Ադրբեջանի զինվորները գնդակահարել են իրենց սպաներին Հուլիսի 22-ին Ադրբեջանի ԶՈՒ Ֆիզուլու շրջանում տեղակայված զորամասում, Գյանջա քաղաքից զինակոչիկ Էմին Ռախիմովը և նրա զինակիցն ինքնաձիգից կրակ են բացել հինգ սպայի վրա: Զոհվել են մեկ ենթասպա և ավագ լեյտենանտ: Նշվում է, որ ենթասպայի վրա արձակվել է 30 գնդակ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չի մեկնաբանում տեղի ունեցածը: Դրա հետ մեկտեղ, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին սեփական աղբյուրներից հաջողվել է պարզել, որ իրականում կրակ են բացել սպայական կազմի ութ ներկայացուցչի վրա, իսկ զոհվածների թվում կա նաև մեկ մայոր: Կրակողները ձերբակալված են: HraparakԽափանված վենդետա 2 Նախօրեին Երևանի Ռոստովյան փողոցում տեղի ունեցած կրակոցների հետ կապված որոշ մանրամասներ են ի հայտ եկել: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշված է, որ 33-ամյա Կարեն Բագրատունյանը ոտնաթաթի մասում ստացած հրազենային վնասվածքներով դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս միջադեպը հին նախապատմություն ունի: 2008թ. գարնանը Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Երևան սիթի» խանութում մի դեռահաս վաճառողուհի պատանդ էր պահվել` 17 հազար դրամ պակասորդի համար: Աղջնակը նկուղից զանգել էր եղբորը, օգնություն աղերսել, իսկ եղբայրը դիմել էր Կարենի օգնությանը: Վերջինս ժամանել էր խանութ, իրականացրել տնօրենի կոնտր առևանգում և փորձել ազատել աղջկան: Աղջկան պատանդ պահողների հետ պայմանավորվել էին Երևանից դուրս հանդիպել, սակայն հանդիպմանը ներկայացել են իրավապահները, և Կարեն Բագրատունյանը ձերբակալվել է: Բանտում նրա նկատմամբ իրականացվել էր անմարդկային ճնշումներ: Մեզ հասած տեղեկություններով` ռուսաստանցի հեղինակություններ են զանգահարել Կարենի պատժախցի կալանավորներից մեկին ու ասել, թե իբր իրենց կամերում երեք տառով մեկն է: Դրանից հետո Բագրատունյանը ճարահատյալ պահանջ է ներկայացրել` փոխել իր խուցը: Նա բանտից ազատվել էր մոտ 40 օր առաջ, և, փաստորեն, վերսկսել է կիսատ թողած գործը` փորձել է վրեժխնդիր լինել, սակայն հակառակն է տեղի ունեցել: Խորեն Լևոնյանն այլևս «Հ1»-ում չէ «Հրապարակը» հետաքրքրվեց, թե ինչու վերջերս Խորեն Աբրահամյանի թոռը` Խորեն Լևոնյանը չի երևում «Հ1»-ի եթերում, և մեզ զարմանալի պատմություն ներկայացրին: Խ. Լևոնյանը փորձել է իր ծառայություներն առաջարկել «Արմենիա» հեռուստաընկերության տնօրինությանը և այցելել է Սարգսյաններին` առաջարկելով իրեն հրավիրել աշխատանքի բարձր վարձատրությամբ: Այստեղ խոստացել են մտածել այդ մասին: Սակայն, չսպասելով իր առաջարկի պատասխանին, Խորեն Լևոնյանը երկորդ քայլն է արել` այցելել է «Հ1»-ի ղեկավարությանը և ասել, որ իրեն «Արմենիա» են հրավիրում շատ բարձր աշխատավարձով: Երբ հենց տեղում զանգահարելով Վահագն Սարգսյանին` պարզել են, որ  դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, Խորեն Լևոնյանի հետ աշխատանքային հարաբերություննեռրը խզել են: Ոչ մի կաթիլ արյուն Արդեն որքան ժամանակ է` մեր հասարակությունում դիսկուսիա է ծավալվել` կլինի՞ պատերազմ, թե՞ ոչ: Եթե ոմանք դրանից չեն վախենում, ինչպես, օրինակ, ԼՂՀ պաշտպանության բանակի գեներալ Սամվել Բաբայանը, որը բաց տեքստով օրերս հայտարարեց, որ զոհեր տալու հանգամանքը չպետք է մեզ ստիպի հողեր հանձել, ապա ոմանք պատերազմի հեռանկարը համարում են սոսկալի, և կարծում են, որ պետք է ամեն ինչ անել` դրանից խուսափելու համար: Պաշտոնական ատյանները, իհարկե, ժխտում են պատերազմի հավանականությունը, սակայն Ղարաբաղից եկող համառ լուրերն ասում են, որ երկուստեք պատերազմի պատրաստություն է գնում: Պետք չէ հավատալ այն լավատեսներին, որոնք ասում են` միջազգային հանրությունը թույլ չի տա, որ Կովկասում ռազմական գործողություններ սկսվեն: Նախ` չի կարելի դրա վրա հույս դնել: Ապա` շատ հնարավոր է, որ կարգավորումը ձգձգելու մեր պահվածքը այդ նույն միջազգային հանրությանը դրդի որոշ ժամանակ չմիջամտել բախմանը, որ մեր քիթը, այսպես ասա` քարի գա: Շատ չէ` մի քանի օրում պատերազմը նոր և անդառնալի կորուստներ կպատճառի կովկասցիներիս: Մյուս կողմից` ինչքա՞ն զոհ պետք է տանք, և ինչքա՞ն արյուն պետք է հեղվի, որ հասկանանք` ոչ մի թիզ հող մարդու կյանքի գինը չունի: Hayoc-ashxarhՊատերա՞զմ, թե՞ շանտաժ Ակնհայտ է, որ ղարաբաղա-ադրբեջանական ռազմաճակատը կարող է «բռնկվել» այն պարագայում, եթե Թուրքիան (ոչ թե Ադրբեջանը) տեսնի տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռության իր համար ձեռնտու փոփոխության հնարավորությունը: Այդ նպատակով Անկարան հավասարաչափ ինտենսիվությամբ աշխատում է և' իր արևմտյան դաշնակիցների, և' Ռուսաստանի հետ: Սակայն խնդիրն այն է, որ Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի հետագա ամրապնդումը ձեռնտու չէ նրանցից և ոչ մեկին, իսկ այդ համատեքստում Ադրբեջանը դիտվում է իբրև «Թուրքիայի շարունակությունը» Արևելքում: Անկարային մնում է ակնկալել հայ-ադրբեջանական թնջուկի խաղաղ կազմաքանդումը երկու գերտերությունների` ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ ջանքերով, որից հետո նա «Հայաստանի վրայով» խաղաղ մուտք կգործի Հարավային Կովկաս: Դրանով կարելի է բացատրել Թուրքիայի արտգործնախարարի վերջին նյարդային արձագանքը Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների կապակցությամբ: Թուրքիան ի վիճակի չէ միայնակ պատասխանատվություն ստանձել ղարաբաղա-ադրբեջանական ճակատում իրադարձությունների անկառավարելի ընթացքի համար: Այդպիսի պատասխանատվություն տեսականորեն կարող են ստանձնել միայն Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանը: Ուստի ղարաբաղյան պատերազմի «պատվիրատուները» կարող են լինել միայն այս երկու տերությունները: Առանց սրանցից որևէ մեկի աջակցության` Բաքուն իր սպառնալիքները երբեք չի վերածի ռազմական գործողությունների: Ու քանի որ Միացյալ Նահագներին ու Եվրամիությանը ակնհայտորեն ձեռնտու չէ իրենց էներգետիկ ծրագրերին սպառնացող նոր տարածաշրջանային պատերազմը, ապա ակնհայտ է, որ ղարաբաղյան ճակատում խաղաղության ու պատերազմի «բանալիները», ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, Ռուսաստանի ձեռքում են: Աջակիցները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման թիվ 252 բանաձևն արդեն 126 աջակից ունի: Ի դեպ, հունիսի վերջին աջակիցների թիվը 110-ն էր: Նախագիծը քվեարկության դնելու համար անհրաժեշտ է 230 ստորագրություն: AravotԵրևա՞նն է դուրս մղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է, թե Լեռնային Ղարաբաղը «վաղ թե ուշ անմիջականորեն կմասնակցի բանակցություններին»: Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի` բանակցային գործընթացին մասնակցությանը վերաբերող հարցին` Բրայզան ասել է. «Նրանք մասնակցում էին բանակցություններին` մինչև մի քանի տարի առաջ, երբ հայկական կողմը` Երևանը, որոշում կայացրեց, որ բանակցություններում կներկայացնի նրանց»: Հայաստանում իշխանությունը միաբևեռ է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանն «Առավոտին» ասաց. «Հայաստանւմ չկա օրենսդիր իշխանություն` կա սերժադիր իշխանություն: Հայաստանում չկա գործադիր իշխանություն` կա սերժական իշխանություն: Հայաստանում չկա դատական իշխանություն` կա սերժատակ իշխանություն: Մնացել է կես խնդիր լուծվի, և ամբողջական պատկերը հասկանալի կլինի` մարդու իրավունքների պաշտպանին էլ փոխարինեն Սերժ Սարգսյանի իրավունքների պաշտպանով, և պատմությունն ավարտվի: Այսպիսի երկրի պարագայում Սամվել Նիկոյանն ուրիշ ոչինչ չէր կարող անել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter