HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեբեդում հայտնվածները ջրաշնե՞ր են

25_07-Debed Ալավերդիում ձկնորսներն ու Դեբեդում լողացող երեխաները շուրջ մեկ ամիս է ոգևորված պատմում են գետում հայտնված նոր կենդանիների  մասին:  Ականատեսները նրանց անվանում են ջրաշներ: Գետափին գտնվողների հետ մի քանի ժամ կանգնելուց կենդանիներն այդպես էլ չհայտնվեցին:  Ըստ երեխաների` ջրաշները բնակվում են Դեբեդի` Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտին հարող տարածքում:  «Մոտ մեկ ամիս առաջ եմ տեսել, ականջներ էլ ունի, քթի երեք ծակ ունի, պոչն էլ սուր ա, կտրում ա: Մեկ էլ մեծ-մեծ ատամներ ունի: Էս հատվածում ա լինում, լողանալիս հարձակվում են ու մեր ոտքերից կպչում: Էստեղ շատ-շատ ձուկ կա: Ուռկանով ջրաշները դուրս են գալիս: Հետո ուռկանն արագ պատռում են ու դուրս են թռչում:  Կատվի նման են, մեծ էլ կա, փոքր էլ:  Բեղերով են, պոչներն էլ ձկան պոչի նման ա»,-պատմեց ալավերդցի Գոգա  Հակոբյանը: Ձկնորս Արտակ Թամազյանն էլ նախ պատմեց Դեբեդի ձկների մասին, ապա անցավ ջրաշներին: «Սրանից մի ամիս առաջ ջրաշների մասին ես էլ եմ իմացել: Ես հեռվից եմ տեսել, մինչև մոտեցա` արդեն ջրի մեջ էր մտել:  Մեծ զադ էր: Շան նման են, պոչի մասը ձկան նման: Բերանը շան նման ա: Որտեղ դրանք հայտնվում են, գետի էդ տարածքում ձուկ չի մնում: Սաղ ուտում են»: Ջրաշների մասին զրույցները Ալավերդիում շարունակվում են, իսկ թե իրականում ի՞նչ կենդանիներ են Դեբեդում հայտնվել, դժվար է ասել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter