HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգություն». Կառավարության որոշումը, Աֆրիկյանների տունը և հակապետական ու ագահ ձեռքը

Սույն թվականի հունիսի 9-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատգամավոր Ա. Բախշյանին էր տրամադրել  Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը` հաստատված 2004 թվականի հոկտեմբերի 7-ի Կառավարության N 1616-Ն որոշմամբ: Դրանց մեջ են Արամի փողոցի 36 բնակելի տունը, Քաղաքային ակումբը (Ջանփոլադյանի թատրոն) և այնտեղ գտնվող որմնանկարները, Գիլանյանի լիմոնադի գործարանը, իսկ Աֆրիկյանների տունը, որը պատրաստվում են քանդել, ըստ վերոնշյալ որոշման պետական ցուցակի, ենթակա է տեղափոխման:

Ոչ միայն այս, այլև նման շատ դեպքերում ակնհայտ է, որ, ինչպես ընդունված է մեզանում, որևէ օրենք կամ Կառավարության որոշում անզոր են կասեցնել այն սրիկայի ձեռքը, ով, առաջնորդվելով միայն սեփական շահույթով ու ընչաքաղցությամբ, շարունակում է քանդել պետության կողմից պահպանվող հուշարձանները: Այդ ձեռքը գործում է մինչ օրս, և հայտնի չէ, թե մինչև երբ է ավերելու մեր երկիրը և ագահորեն ու անօրեն հարստանալու ժողովրդի ու պետության հաշվին:

Վերոնշյալ խնդիրներով պատգամավորը ՀՀ մշակույթի նախարարին և Երևանի քաղաքապետին դիմել է հետևյալ հարցերով, որոնց պատասխանները, ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, ակնկալում է ստանալ 10-օրյա ժամկետում.

1.    Ինչո՞ւ են ոչնչացվել պետական պաշտպանության ենթակա հուշարձանները:

 2.    Կառավարության ո՞ր որոշման հիման վրա են քանդվել այդ հուշարձանները,

3.    Արդյոք առկա՞ է պայմանագիր կառուցապատում իրականացնող կազմակերպությունների հետ. եթե այո` խնդրում եմ տրամադրել պայմանագրերի պատճեները,

4.    Արդյո՞ք ՀՀ Մշակույթի նախարարության և կառուցապատողների միջև կան պայմանագրեր և պարտավորագրեր` ուսումնասիրման, չափագրման և երեսաքարերի համարակալման և պահպանողական աշխատանքների վերաբերյալ. եթե այո` խնդրում եմ տրամադրել այդ փաստաթղթերի պատճեները:

Ինչ վերաբերում է Աֆրիկյանների բնակելի հուշարձան-տան ապամոնտաժմանը, ապա պարզվում է, որ այն  իրականացնող կազմակերպությունները պարտադրել են նախկին սեփականատերերին քանդել իրենց բնակարանները:

1.     Արդյո՞ք նախկին սեփականատերերի վրա նման պարտավորություն դնելը բխում է տեղափոխման ենթակա հուշարձանի պահպանության շահերից: 

2.     Ո՞ւմ վրա է դրված ապամոնտաժման ժամանակ հուշարձանի պահպանության հոգսերը, և ինչո՞ւ է դա պարտադրվել քաղաքացիներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter