Դիակ Հրազդանի կիրճում
Հուլիսի 24-ին, ժամը 08.06-ին Երեւանի ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնից տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում` մանկական երկաթուղուն հարակից տարածքում, հայտնաբերվել է դիակ, եւ այն ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները ժամը 09.20-ին ձորից դուրս են բերել անձը չպարզված, 25-28 տարեկան տղամարդու դի եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել