Այսօր հնարավոր է անձրև լինի. օդի ջերմաստիճանն առաջիկա երեք օրերին կնվազի 3-5 աստիճանով
Համաձայն ՀՀ արտաքին իրավիճակների նախարարության Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության տվյալների` այսօր` երեկոյան ժամերին, Երևանում կա անձրևի փոքր հավանականություն, 26-28-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ է: 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին կդիտվի քամու ուժգնացում 17-20մ/վրկ:
Օգոստոսի 25-ին ՀՀ առանձին շրջաններում, 26-28-ը շրջանների մեծ մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 25-28-ին հանրապետության ողջ տարածքում կնվազի 3-5 աստիճանով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել