HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressԽուզարկել են «ՀԺ»-ի տեղեկություններով` օրերս իրավապահները խուզարկել են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տունը: Խուզարկումը Վարդանիկը շատ ծանր է տարել և սկսել է գոռգոռալ, թե գիտի` դա ում սարքածն է: HJԽուզարկումն իրականացվել է Սառնաղբյուրում հնչած կրակոցի գործի շրջանակներում, որոնք հետ սերտորեն առնչվում է նաև Գյումրիի քաղաքապետի որդին` Սպարտակ Ղուկասյանը: Վարդանիկը, թեև ծանր է տարել խուզարկումը և սկսել գիժ-գիժ գոռալ, սակայն պրոցեսին չի խոչընդոտել: Ոստիկանության «ՀԺ» աղբյուրները հայտնում են նաև, որ կրակոցների գործով անազատության մեջ շարունակում են չորս հոգի մնալ: Ավելի` գործով տեղի է ունեցել առերեսում, և չորսից երկուսին գյուղացիները ճանաչել են: Միջադեպի հետևանքով տուժողներից մեկը Սառնաղբյուրի նախկին գյուղապետ Հրաչ Աճեմյանի որդին է: Թերթի տվյալներով`օրերս իր ծննդավայր` Սառնաղբյուր է գնացել ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը և փորձել նախկին գյուղապետին համոզել` չբողոքել Վարդանիկի դեմ: AravotՇնորհակալ է Քոչարյանից և Օսկանյանից Հուլիսի 25-26-ին Լեհատանի Կրակով քաղաքում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային հանդիպումը: Եվ հանդիպումից հետո Մեթյու Բրայզան հայտնել է, որ ԵԱՀԿ համանախագահները երախտագիտություն են հայտնել Հայաստանի նախկին նախանագահ Ռոբերտ Քոչարյանին և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, որոնց ջանքերի շնորհիվ հաջողվեց դնել մադրիդյան փաստաթղթի հիմքերը: Հոդվածները չէր հիշում Այս տարի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խմբում հյուրընկալված փոխոստիկանապետ, մարտի 1-ին օպերատիվ շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսանդր Աֆյանը, ի պատասխան Խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից փետրվարի 29-ին ներկայացված զեկուցագրում նշված է, որ Ազատության հրապարակի տեղազննության ժամանակ առաջնորդվել են ՔՕ 235 և 266 հոդվածներով, ի՞նչ է ասվում մասնավորապես 266 հոդվածում, խոստովանել էր, թե չի կարող ասել և զեկուցագիը գրողին չի էլ հարցրել, թե մեջբերված հոդվածն ինչին է վերաբերում: «ՔՕ 235-ը, բնական է, կարող են ասել»,- հույսեր էր փայփայում Ա. Քոչարյանը և իզուր: «Բա, իհարկե, եթե իմանամ, կասեմ, ես չգիտեմ կոնկրետ, չեմ հիշում»: HraparakՈւրան` Իրանից Իրանը հայտարարել է, թե պատրաստ է միջունակային վառելիք վաճառել Հայաստանին` ատոմակայանի պարբերական վերալիցքավորման համար: Ուշագրավն այն է, որ ՀԱԷԿ-ի հումքն այլընտրանքային գնորդից ձեռք բերելու մասին խոսակցությունը տեղի է ունեցել Արմավիրի մարզպես Աշոտ Ղահրամանյանի և Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ Ռահիմ Քորբանիի միջև` Ուրմիայում: «Միջուկային հարստացման տեխնոլոգիայի շահագործման արդյունքում Իրանը պատրատ է միջուկային վառելիքով ապահովել հարևան երկրների ատոմակայանները»,- ասել է Քորբանին: Հայաստանն ուրան է գնում միայն Ռուաստանից, ինչն ավելի թանկ և ծախսատար է` չնայած կառավարության էներգետիկ պատասխանատուները պարբերաբար հայտարարում են, թե մեր երկրի ընդերքում նույնպես ուրանի թաքնված հանքեր կան: AzgՃգնաժամանի «հատակն» անցել ենք Կարծես թե շատ ժամանակ չի անցել անցյալ տարեվերջից սկսված և ամիսներ շարունակվող չարագուշակ կանխատեսումներից, համաձայն որոնց` տնտեսական ճգնաժամի ազդեցության պատճառով աննխադեպ լարվելու է սոցիալական վիճակը, դադարելու են արտերկրից մասնավոր փոխանցումները, հազարավոր աշխատատեղեր են փակվելու, իսկ Հայաստան վերադարձող տասնյակ հազարավոր արտագնա աշխատողներն էլ լրացնելու են բազմահազար գործազուրկների բանակը: Գաղտնիք չէ, թե ովքեր և ինչ նպատակներով էին այս ամենն ասում` անթաքույց հույսեր տածելով, որ երկրի վիճակը կվատանա և կհասնի այն վիճակին, ինչպիսին իրենց իշխանության տարիներին էր: Այդ քարոզչությունը, իսկապես, ազդել էր ոմանց վրա, որոնց թվում էր, թե լինելու է այն, ինչ ապրել ենք էներգետիկ ճգնաժամի տարիներին: Սակայն այժմ անգամ ամենահոռետեսները համոզվեցին, որ վերոնշյալ քարոզչությունը, որի խղճալի արձագանքները դեռ շարունակվում են, իրականության հետ ոչ մի կապ չունի: Թեև տնտեսական անկումը շարունակվում է, վերջին երկու ամիսների ցուցանիշները վկայում են տնտեսական անկման տեմպի կտրուկ թուլացման և ամսեամիս տնտեսական զարգացման միտումների մասին: Hayoc-ashxarhԻնքնասպանության փորձ` ինքնաթիռում Հուլիսի 25-ին «Արմավիա» ավիաընկերության Նովոսիբիրսկ-Երևան N 992 չվերթի ժամանակ ուղևորներից մեկը փորձել է ինքնասպան լինել` կտրելով իր երակները: Նա կորցրել է գիտակցությունը, սական բորտ-ուղեկցորդուհիների աչալրջության և ուշադրության շնորհիվ ինքնասպանության փորձը կանխվել է: Բարեբախպտաբար, ինքնաթիռի ուղևորների մեջ եղել է նաև բժիշկ, որը ցուցաբերել է առաջին բժշկական օգնություն և դժբախտի կյանքը փրկել: Օդանավը ժամանակին վայրէջք է կատարել, նրան դիմավորել են բժիշկների խումբը և իրավապահ մարմինները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter