HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել են «օրենքով գողեր»

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանում են հանցավոր աշխարհում իբրև «օրենքով գող» ճանաչված, 33-ամյա Լաշա Ջելաձեն` «Լաշա Սամտրեցկի» մականունով և 30-ամյա Ռևի Դարախվելիձեն` «Ռևի» մականունով, որոնք տարբեր երկրներից արտաքսվելուց հետո անօրինական ճանապարհով մուտք են գործել ու ապօրինի բնակություն հաստատել Հայաստանում: «Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում Լաշա Ջելաձեն և հանցավոր աշխարհում «օրենքով գող» ճանաչված, Գորիս քաղաքի բնակիչ, «Արտեմ» մականունով Արտեմ Դինունցը հայտնաբերվեցին: Վերջինիս մոտից առգրավվեց մոտ 1 գ ափիոն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը: Պարզվել է, որ Լաշա Ջելաձեն 7 տարի ազատազրկումից հետո Ռուսաստանի Դաշնությունում Շվեյցարիայի Հանրապետության դեսպանատնից ստացել էր Շոթա Ռամինաշվիլիի անվամբ կեղծ տվյալներով վերադարձի վկայական և արտաքսվել Վրաստան: Սակայն հունիսի 25-ին Մոսկվա-Երևան չվերթով նա ժամանել է Հայաստան: Իսկ Ռևի Դարախվելիձեն, որին արտաքսել էին Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրանիայից և Թուրքիայից, ապրիլի 23-ին Ստամբուլ-Երևան չվերթով ժամանել և առանց հաշվառման` ընտանիքի հետ, ապօրինի բնակություն էր հաստատել Հայաստանում: Լաշա Ջելաձեն և Ռևի Դարախվելիձեն հանձնվել են Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter