HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանակի 46 հարվածով

28_07-danakՆախօրեին` ժամը 00.30-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցի 128 ա շենքի 4-րդ բնակարանում տղամարդու դիակ կա։ Բնակարանում հայտնաբերել է 1957 թ. ծնված Հենրիկ Մադոյանի դին՝ բռնի մահվան հետքերով։ Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա հայտնաբերվել է սուր-կտրող-ծակող գործիքի 46 թափանցող վերք։ «Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նշված սպանությունը կատարելու կասկածանքով ժամեր անց բերման է ենթարկվել Մեղրի քաղաքի բնակչուհի, 32-ամյա Գոհար Ազարյանը։ Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter