Հարվածել է նաև կնոջն ու քրոջը
Երեկ` ժամը 00.40-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց են տեղափոխվել 30-ամյա Ջուլիետա Ռ.-ն` թևի, ու 51-ամյա Արամայիս Շարոյանը` կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքներով: Ա. Շարոյանը հիվանդանոցում մահացել է:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.10-ին, 38 տարեկան Մեսրոպ Կ.-ն, տանը վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է կնոջը` Ջուլիետա Ռ.-ին և Արամայիս Շարոյանին` պատճառելով վնասվածքներ: Նա դանակով հարվածել ու թևի մասում վնասվածք է պատճառել նաև քրոջը` 42-ամյա Նվարդ Կ.-ին:
«Մեսրոպ Կ.-ն ձերբակալված է»,- հաղորդում է ոստիկանության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել