207 բռնադատվածի կարգավիճակ ունեցողներ` Ղարաբաղում
ԼՂՀ արդարադատության նախարարության բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց եւ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի նիստը 9 քաղաքացու շնորհել է բռնադատվածի կարգավիճակ, իսկ 5 քաղաքացու դիմում մերժվել է:
ԼՂՀ արդարադատության փոխնախարար Կարեն Դանիելյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ բռնադատվածի կարգավիճակ է շնորհվել 207 հոգու, իսկ 21 հոգու էլ` բռձնադատվածի ժառանգի կարգավիճակ:
Տեղեկացնենք, որ Ղարաբաղում բռնադատվածի կարգավիճակ ունեցողները ստանում են 12 հազար միանվագ գումար եւ ամսական 7200 դրամ դրամական օգնություն: Ամենամսյա դրամական օգնություն չի տրամադրվում բռնադատվածի ժառանգի կարգավիճակ ունեցողներին:
Իսկ թե ինչ պատճառներով են մերժվել վերոնշյալ 5 հոգու դիմումները, Կ.Դանիելյանը նշել է, որ պատճառը փաստաթղթերի անհամապատասխանությունն էր: Այսինքն, բռնադատվածի կարգավիճակ տալիս են նրանց, որոնց նկատմամբ քրեական գործ էր հարուցված եւ ինչի պատճառով էլ պահվում էին անազատության մեջ, իսկ վերոնշյալ 5 անձինք, փոխնախարարի խոսքերով, անազատության մեջ էին պահվում, բայց նրանց դեմ քրեական գործ հարուցված չէր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել