Թիրախում դարձյալ օտարերկրացիներն են
Երեկ` ժամը 17.30-ին, 57-ամյա Մարտուն Թ.-ն դիմել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 12.15-ի սահմաններում, Գորիս-Տաթև ճանապարհին` «դիտակետ» կոչվող տարածքում, սպորտային գլխարկով դիմակավորված անհայտ անձը` զինված կարճեցված փողով որսորդական հրացանով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել է իր վրա:
Այնուհետև հանցագործն ավտոմեքենայից հանել է ուղևորի` Շվեյցարիայի քաղաքացի, 1956 թ. ծնված Վալտեր Մ.-ի պայուսակն ու այնտեղից հափշտակելով 160 եվրո, 30 շոտլանդական ֆրանկ, 1.000 դրամ ու անձնական փաստաթղթեր` դիմել է փախուստի:
«Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել