HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Հայաստանում ռաբիսի հեղափոխություն է եղել»

29-07_Gisane-Palyan-Empyray«Էմփիրեյ» ռոք խմբի անդամ, երգերի խոսքերի հեղինակ Գիսանե Պալյանը կարծում է, որ հայկական հեռուստաեթերում ռաբիսի «հեղափոխություն» է տեղի ունեցել, որից հետո մուղամն ու կլկլոցը մատուցվում է որպես փոփ երաժշտություն: «Համատարած ռաբիս է, հեռուստաալիքները ինչ-որ ցենզուրայով պետք է աշխատեն, նույնիսկ դիկտատուրա է պետք»: Իսկ երաժիշտ Արտավազդ Բայաթյանը դեմ է ցենզուրայի սահմանմանը. «Մենք վերջապես ազատվել ենք սոցռեալիզմից, երբ երգչին թույլ չէին տա բերանը բացել, մինչեւ չստուգեին, թե երգն ով է գրել եւ ինչի համար: Դուք ուզում եք, որ այդ օրերը վերադառնա՞ն»: Այսօր Հայելի ակումբում Գիսանե Պալյանը եւ Արտավազդ Բայաթյանը խոսեցին ժամանակակից երգերի խոսքերի բովանդակության եւ դրա բացակայության մասին: 29-07_Artavazd-BayatyanԲայաթյանը կարծում է, որ փոփ երաժշտության մեջ խոր իմաստ փնտրել պետք չէ, եւ բոլորովին պարտադիր չէ, որ երգերի խոսքերը պոեզիա լինեն: Նա ռաբիս երգից մի հատված օրինակ բերեց. «Մենք գնացինք Դիլիջան, որտեղ կերանք Բադրիջան»: Բանախոսի կարծիքով` երաժշտական բոլոր ոճերն ու տեսակներն էլ գոյության իրավունք ունեն, պարզապես պետք է դրանք չխառնել իրար: «Փոփ երգիչը չպետք է Օպերայի դահլիճում երգի, իսկ ռաբիսն էլ պետք է ռեստորաններում հնչի»: Գիսանե Պալյանն էլ ասաց, որ պոետին պետք է տարբերակել երգ գրողից: Այնուհետեւ բանախոսները քննարկեցին հայկական եթերը եւ եզրահանգեցին, որ եթե մասնավոր հեռուստաալիքները կարող են ցուցադրել ինչ ուզում են, ապա քաղաքացիների հարկերից սնվող Հանրային Հեռուստատեսությունը պարտավոր է որոշակի մակարդակ ապահովել: «Կարող են դասական երաժշտություն տալ եւ ոչ ամենաբարդ գործերը, այլ մատչելի դասականները: Փոխարենը հեռարձակում են ռեստորանների երգիչների երգերը»,- ասաց Գիսանե Պալյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter