Մահափորձ` հանրահայտ Յապոնչիկի նկատմամբ
Երեկ երեկոյան Մոսկվայում մահափորձ է իրականացվել հանցավոր աշխարհում թերևս ամենահեղինակավոր «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի նկատմամբ: Ավելի շատ Յապոնչիկ մականունով հայտնի «օրենքով գողի» վրա կրակել է վարձու մարդասպանը` օպտիկական նշանառությամբ դիպուկահարի զենքով:
Քրեական հեղինակությունը ողջ է, բայց հրազենային ծանր վնասվածք է ստացել որովայնի շրջանում: «Օրենքով գողին» կրակել են «Թայլանդական սրահ» ռեստորանի մոտ, որտեղից վերջինս դուրս է եկել թեյելուց հետո:
Վյաչեսլավ Իվանկովը 69 տարեկան է: Նա այժմ ծանր վիճակում գտնվում է Մոսկվայի Բատկինյան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: «Criminalnaya.ru»-ի փոխանցմամբ` բժիշկներն ասել են, որ նման վնասվածքը սովորաբար անհամատեղելի է կյանքի հետ, բայց Յապոնչիկի կյանքին վտանգ չի սպառնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել