
Չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը աշխարհի բոլոր երկրներում բերել է զբոսաշրջիկների թվի անկման, Ղարաբաղում զբոսաշրջիկների թիվն այս տարի աճել է:
«Մեզ հաջողվել է ոչ միայն պահպանել անցյալ տարվա առաջին կիսամյակի մակարդակը, այլ նաեւ զբոսաշրջիկների թվի աճ ունենալ: Այս տարի զբոսաշրջիկների մեծ հոսք է նկատվում նաեւ Հայաստանի Հանրապետությունից»,- «Հետքին» տեղեկացրեց ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:
Նրա հավաստմամբ՝ այս տարվա ընթացքում կկարողանան ապահովել զբոսաշրջության զարգացման 2009 թ. պետական ծրագրով նախատեսված զբոսաշրջիկների թվի 20-25 տոկոսի աճը:
«Իսկ ինչ ընթացք է ստացել «Ցածրաբյուջե հանգիստ եւ շրջապտույտներ Արցախում» փաթեթի շրջանակներում նախատեսվող հանգստի կազմակերպման ծրագիրը» հարցին ի պատասխան՝ Սերգեյ Շահվերդյանն ասաց, որ ծրագիրն ընթացքի մեջ է, այժմ համապատասխան քարոզչական աշխատանքներ են ընթանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել