HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Դիմել են դիտարկում անցկացնելու համար

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) գրասենյակը դիմել է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը, ս/թ օգոստոսի 4-ին ԼՂՀ եւ ԱՀ զինված ուժերի շփման գծի ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում նախատեսված դիտարկման իրականացմանն օժանդակելու խնդրանքով: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա): Հակառակ կողմից դիտարկումը կիրականացնի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից կուղեկցեն ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության  ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter