HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ստեփանակերտի տարածքում եկեղեցի են հայտնաբերել

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակի կապակցությամբ թեմին հաճելի նվեր են մատուցել ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության աշխատողները. Երկու շաբաթ առաջ վերջիններիս կողմից Ստեփանակերտի Կրկժան թաղամասում հայտնաբերվել է ավերված վիճակում գտնվող հայկական եկեղեցի: Այս մասին այսօր Հետքին տեղեկացրել է զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը: Նրա խոսքերով, տարբեր աղբյուրների համաձայն` այդ եկեղեցին հենց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է` 19-րդ դարում կառուցված: Այստեղ զբոսաշրջության վարչության աշխատողները հայտնաբերել են նաեւ 13-րդ դարի խաչքարեր, ինչը, ըստ վարչության պետի, վկայում է, որ հնարավոր է հնում էլ այդտեղ եկեղեցի է եղել: Ս.Շահվերդյանը մեզ պատմեց նաեւ, որ եկեղեցու մասին Ղարաբաղում չգիտեին նաեւ Կրկժանի ազատագրումից հետո, քանի որ մինչ այդ այդտեղ բնակվող ադրբեջանցիները եկեղեցին անասնագոմի էին վերածել եւ ավերել: Եկեղեցու տարածքում ուսումնասիրությունները շարունակվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter