HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ում ձերբակալվել է Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոսը

29_07-Los-AngelesԼոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոսը, հյուպատոսարանի աշխատակից և միգրացիոն հարցերով իրավաբանը ձերբակալվել են ԱՄՆ-ում: Նրանք մեղադրվում են ապօրինաբար Ամերիկայում գտնվող միգրանտներին աջակցելու համար, ովքեր փորձել են խուսափել արտաքսումից: Երկու տարի տևած հետաքննությունը պարզել է, որ Նորայր Ղալումյանը, ով ծառայել է հյուպատոսարանում 1999-2003 թթ., չորս այլ ծառայողների հետ արտաքսման ենթակա միգրանտների վաճառել են շինծու նամակներ ՀՀ կառավարության անունից:   Նամակներում հաստատվում են, որ Հայաստանը էմիգրանտներին չի տրամադրում անցագրային փաստաթղթեր` դրանով խոչընդոտելով նրանց արտաքսմանը հայրենիք: «Ռեգնում» գործակալության հաղորդմամբ` ԱՄՆ Միգրացիոն ծառայության ներկայացուցիչ Վերջինյա Կայսը տեղեկացրել է, որ մեղադրյալները, գործելով իրարից անկախ, վաճառել են ավելի քան 24 նամակ` յուրաքանչյուրը 35 հազար ամերիկյան դոլարով: Գրիգոր Հովհաննիսյանը, ով այս տարվանից Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսն է, հայտարարել է, որ «կատարվածն ապշեցրել է իրեն»: Նա վստահեցրել է, որ հայ պաշտոնյաներն Միացյալ Նահանգներին հետաքննության հարցում կցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter