HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի հայտարարությունը

javakhk-mapՎրաստանի Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլի տարածաշրջանների հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհուրդը քննության առնելով երկրում եւ նրա շուրջ ընթացող ներկա քաղաքական ու հասարակական գործընթացները, այսօր եւս վերահաստատում է նախկինում Վրաստանի պետական կառուցաձեւի վերաբերյալ ընդունած իր տեսակետն ու համոզմունքը, այն է` Վրաստանի պետության բարգավաճման, հզորացման ու զարգացման ապագան` ուղղակիորեն կապված է լինելու դաշնային կառուցաձեւ ունենալու հետ: Դաշնային համակարգով Վրաստանը վերակազմավորելու հիմքում տրվելու են երկրում ազգային համախումբ եւ ավանդաբար ապրող ազգությունների առկայությունը, որոնց ազգային, մշակութային եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանվածության հիմնական երաշխիք կարող են դառնալ դաշնության սուբյեկտները` ինքնավարութունները: Այդպիսի կարգավիճակի անհետաձգելի պահանջ է զգացվում նաեւ մեր տարածաշրջանում ապրող հայերիս համար: Վրաստանի դաշնային, ժողովրրդավարական կառուցաձեւ ունենալու անհրաժեշտության մասին իրենց դրական կարծիքներն են հայտնել տարբեր երկրների, այդ թվում նաեւ Վրաստանի բազում առաջադեմ քաղաքական, պետական, հասարակական գործիչներ, կազմակերպությունների, միավորումների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչններ: Այդպիսի գաղափար առաջ քաշվեց նաեւ հուլիսի 23-ին Վրաստանի պարլամենտում ելույթ ունեցող, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի կողմից. «Վերահամարկման պատերազմական տարբերակ գոյություն չունի, միայն խաղաղ եւ բարգավաճ Վրաստանը կարող է տարածքային ամբողջականությունը վերականգնելու ապագա ունենալ, Աբխազիային եւ Հարավային Օսեթիային ցույց տալ այնպիսի Վրաստան, որտեղ նրանք կարող են լինել ազատ եւ որտեղ իրենց բնակչությունը կարող է բարգավաճել, որտեղ նրանք կարող են օգտվել դաշնային համակարգի շրջանակներում գործող ինքնավարությունից…»: Մենք ողջունում ենք պարոն Բայդենի դաշնային Վրաստան ստեղծելու առաջարկը, որը, համոզված ենք, ԱՄՆ-ի ադմինիստրացիայի կարծիքի արտահայտությունն է: Սակայն նրա ելույթում արհեստականորեն մոռացության մատնվեցին Վրաստանում ապրող այն ազգային փոքրամասնությունները, որոնք ոչ պակաս իրավունքներ ունեն դաշնության անդամ ինքնավարություններ ձեւավորելու խնդրում: Պարոն Ջո Բայդենի եւ ԱՄՆ-ի ադմինիստրացիայի վերոնշյալ գնահատականը մեկ անգամ եւս հաստատում է դեռեւս քսաներրորդ դարի վերջերից սկսած մեր կողմից Վրաստանի դաշնային կառուցաձեւ ունենալու անհրաժեշտության վերաբերյալ առաջարկությունների նպատակահարմարությունը: Մեր ընտրած քաղաքական պայքարի ճանապարհով մենք ակտիվ մասնակցություն ենք բերելու Վրաստանին դաշնային կառուցաձեւով օժտելու եւ Ջավախքը այդ դաշնության լիիրավ միավոր դարձնելուն ուղղված գործընթացներին: Մեր ընտրած ուղին արդար է եւ ուղղված է Վրաստանը ժողովրդավարական, բարգավաճ, հզոր երկիր ձեւավորելուն: Համոզված ենք, որ ազգամիջյան փոխհանդուրժողականությունը պարտադիր պահանջ է լինելու Վրաստանի բոլոր ազգությունների քաղաքացիներիս համար: Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ Ք.Ախալքալաք 29. 07. 2009 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter