HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressՎազել է հետևից Փաստահավաք խմբի` նախօրեին հրապարակած փաստաթղթով պաշտոնապես հաստատվեց, որ մարտի 1-ի 10 զոհերից` ՈԶ թիվ 1033 զորամասի զինծառայող Տիգրան Աբգարյանի սպանության պաշտոնական վարկածը կեղծ է: HJՏիգրան Աբգարյանի սպանության հետ կապված` ոստիկանների շրջանում մի պատմություն է շրջանառվում. Մարտի 1-ին` ժամը 22-ի սահմաններում, երբ ՈԶ զինվորները և ոստիկանները Պարոնյան-Լեո խաչմերուկում  են եղել, զինվորների մեջ ինչ-որ իրարանցում է սկսվել, նրանցից մի քանիսը ցանկացել են հեռանալ և հրաժարվել են սեփական ժողովրդի դեմ պատերազմել: ՈԶ նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանն ավտոմատը ձեռքին շտապել է «ապստամբող» զինվորների մոտ, քիչ անց կրակոցնե են հնչել, իսկ մեկ-երկու րոպե անց հանտնի է դարձել, որ մի զինվոր պարանոցի մասում մահացու վիրավորվել է: Օր օրի վատանում է Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում գտնվող «Ժամանակ Երևան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի առողջական վիճակը վատթարանում է օր օրի: Բաբաջանյանի գլխում ուռուցք է հայտնաբերվել: Արդյունքում, նա կտրուկ կորցնում է տեսողությունը, աջ վերջույթն անընդհատ դողում է, նա չի կարողանում անգամ մի քանի մետր քայլել, նրան չի կարելի դուրս գալ արևի տակ և այլն: Երեկ Բաբաջանյանին այցելել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության  ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: «Սա առաջին այցելությունս չէր ՔՀԿ: Բայց երբևէ այքան ծանր զգացողությամբ դուրս չեմ եկել այնտեղից, որովհետև որևէ քաղբանտարկյալի մոտ չեմ նկատել  առողջության այդպիսի վատթարացում, ինչպիսին առկա էր նրա մոտ». Այցելությունից հետո նման նամակ է գրել Մարտիրոսյանը Սերժ Սարգսյանին: Նա նաև նշել է, որ անարդար է, երբ քրեական հանցագործը, որ Երևանում մահվան հանգեցնող «ճակատամարտ» է իրականացնում, ազատազրկվում է շատ ավելի նվազ ժամկետով, քան երիտասարդ լրագրողը, որին վերագրվում է ծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթերի կեղծելու արարք: HraparakՍ. Միքայելյանին կազատե՞ն Թերթի տեղեկություններով` հնարավոր է, որ օգոստոսի 31-ին վերքաննիչ դատարանում Սասուն Միքայելյանի դատավճռի բողոքարկման ընթացքում Փիլոյան-Ամիրզադյան զույգը հանդես գա Միքայելյանի վրայից ՔՕ-ի 235 (զենք-զինամթերքի ապօրինի պահում) հոդվածը հանելու հայտարարությամբ: Այդ դեպքում Միքայելյանի նկատմամբ առաջադրված կլինի միայն ՔՕ-ի 225` զանգվածային անկարգությունների կազմակերպում հոդվածը, որի վրա տարածվում է համաներումը: Միքայելյանի փաստաբան Հովիկ Արսենյանի վերաքննիչ բողոքում նշված է նաև Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից կատարված ապօրինությունների մասին: Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը պարզել է, որ դատական նիստերի քարտուղարը նիստերի սղագրությունները կեղծել է: Նշենք, որ Սասուն Միքայելյանի դատաքննությունն ամբողջությամբ տեսաձայնագրված է և գտնվում է նրա հարազատների մոտ: AravotՀավակնությունների ուղղությունը Օլիգարխները, հիմնականում, չեն պատկանում մեր բնակչության այն հատվածին, որը մտահոգված է իր բաի համբավով: Նրանց մտահոգությունը կոնտրոնացված է բացառապես փող աշխատելու վրա, իսկ դրա համար Հայաստանում անհրաժեշտ է երկու բան. ա) մուծվել համապատասխան պաշտոնյաներին բ) անհրաժեշտ պահերին, օրինակ` ընտրությունների ժամանակ, «քաղաքական» (իսկ իրականում` քրեական) աջակցություն ցուցաբերել իշխանությանը: Նման «ծառայություններ» մատուցողները պարկեշտ երևալու հավակնություններ չունեն: Այս առումով օլիգարխները, բնականաբար, բացառություն չեն: Մեզանում կան բազմաթիվ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ և լրատվամիջոցներ, որոնք նույնպես զուրկ են նմանատիպ ամբիցիաներից: Մեկին, օրինակ, տալիս են ինչ-որ փաստաթղթեր և հրահանգում` «վարկաբեկիր մեր ընդդիմախոսին»: Եվ նա, առանց այդ փաստաթղթերի մեջ խորանալու, մատուցում է այդ ծառայությունը, որի համար նոր «պռախոդներ» է ստանում իր բիզնեսում: Մյուսին ասում են` հրապարակիր այս կոմպրոմատը, և նա ինչ-ինչ պատճառներով, (ոչ անպայման` նյութական) դա անում է: Կամ մի երրորդը ստիպված է ընդունել օրենքին ակնհայտնորեն հակասող դատավճիռ` հակառակ դեպքում կզրկվի այլ` ոչ քաղաքական գործերով «ուտելու» հնարավորությունից: Այդպիսին է «ոչ ամբիցիոզ» մարդկանց վարկը: Շաբաշի տակ Ադրբեջանի մի խումբ ձախակողմյան կուսակցություններ որոշել են դիմել հայաստանի կոմունիստներին, որպեսզի բոլորը միասին պնդեն, որ Ղարաբաղի հարցում պահպանվեն մինչև 88թ-ը եղած սահմանները: ՀԿԿ Կենտկոմը երեկ «Առավոտին» հայտնել է, որ մերժելու է այդ կոչ, սակայն Ռուբեն Թովմասյանը նույնը չէր կարող պնդել այլ կոմունիստների մասին. «Նախ, իմ կարծիքով` Ադրբեջանի Կոմկուսն ուղիղ մեզ է դիմելու, որովհետև նա ևս մեզ պես մտնում է Սովետական Միության կոմունիստական կուսակցությունների խորհրդի մեջ: Իսկ մյուս, այսպես կոչված կուսակցությունները, ես չգիտեմ, եթե Ադրբեջանի Կոմկուսի տված շտաբի կամ ինքնակոչ հայտարարության տակ սկսեն պարել, ես դա չեմ կարող ասել»: 168-jam... Անթառամ «դոմիկներ» Որքան «զբոսաշրջությունը որպես տնտեսության գերակա ճյուղ» հռչակած իշխանություններն ավելի շատ են խոսում Հայաստանում քաղաքակիրթ տուրիզմի պայմաններ ստեղծելու մասին, այքան ավելի արագ Սևանա լիճը վերացվում է քաղաքակրթությունից կիլոմետրերեով հեռու «ուտելավայրի»: Լճի գրեթե ողջ երկայնքով կուտակված աղբը, լճի մակերեսին սավառնող» ցելոֆանե տոպրակներն արդեն սովորական են դարձել: Ջրի մակարդակի բարձրացման հետևանքով առափնյա հանգստի շատ գոտիներ հայտնվել են կիսաքանդ և բառի բուն իմաստով` օդից կախված վիճակում: Սակայն դրանց սեփականատերերը նախկինի պես շարունակում են այդ խարխուլ տնակները տրամադրել հանգստացողներին: Ընդ որում` ջրի տակ հայտնվելու հեռանկար ունեցող գրեթե բոլոր օբյեկտները պատկանում են զանազան պաշտոնյաների ու գործարարների, և նրանք բոլորն էլ պետությունից հսկայական փոխհատուցումներ են ստանալու: Պարզապես մարդիկ, որքան էլ կոպիտ հնչի, աշխատում են «շնից մազ պոկելու» սկզբունքով, և քանի դեռ այս տնակները վերջնականապես չեն փլվել հանգստացողների անվտանգության հաշվին կայուն փող են բերում իրենց տերերին: Եվ երբ այս պայմաններում, ասենք, արտակարգ իրավիճակների նախարարությունը Սևանի ափին ինչ-որ «փրկարարական շոու» է բեմադրում, ուղղակի ծիծաղելի է: Քանի որ այսօր արդեն Սևանում մարդկանց անվտանգությունն ապահովելու համար ոչ միայն ջրասույզներ են պետք, այլ նաև վնասվածքաբաններ: Թալանել են նաև բնակարանները Հուլիսի 22-ին Բաղրամյան պողոտայի 56 հասցեում «ՎՏԲ-Հայաստան» բանկի թիվ 4 մինի-մասնաճյուղից գողություն կատարած վրացիների խումբը, պարզվում է` վերջին 1-2 տարիների ընթացքում բազմաթիվ պաշտոնյաների տներ են թալանել: Թերթի տեղեկություններով, այդ պաշտոնյաների թիվը հասնում է 8-ի: Եվ այսպես, խումբը թալանել է ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի, Զորի Բալայանի, Երևանի քաղսաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբոր` Յուրի Բեգլարյանի, Գլխավոր դատախազության ՀՔԾ ավագ քննիչ Հեկտոր Սարդարյանի և այլ պաշտոնյաների տները: Խմբի ձերբակալությունից հետո նրանց մոտ հայտնաբերվել են վերոնշյալ բնակարաններից գողացված իրեղեն ապացույցներ: Hayoc-ashxarhԱնկումը կլինի ավելի քիչ «Առաջիկա տարիներին, երբ Հայաստանի տնտեսությունում վերականգման միտումներ լինեն, կառավարությանը հնարավորություն կընձեռվի մարել պետական պարտքերը: Եթե Հայաստանում հարկային վարչարարությունը կատարելագործվի, երկիրը արտաքին պարտքի սպասարկման առումով խնդիրներ չի ունենա»,-հայտարարել է երեկ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկվար Արիստոմենե Վարուդակիսը: Անդրադառնալով Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին` նա նշեց, որ մինչև տարվերջ տնտեսական անկում կլինի ավելի քիչ, քան եղել է մինչև այժմ և կկազմի 9-11 տոկոս: Թուրքական աղվեսը նոր սողանց է փնտրում Անցած ամիսներին հայ-թուրքական հարբերությունների բարելավման պատրանք ստեղծելու միջոցով միջազգային հանրությանը ապակողմնորոշող Թուրքիան սպառել է հին ձևով խաբելու բոլոր տարբերակները, ուստի տենդագին զբաղվում է նոր հանրքների փնտրտուքով: Այսինքն` թուրքական աղվեսի նախկին բոլոր սողանցքները բացահայտվել են, ուստի եկել է նորերը փորելու ժամանակը: Հակառակ դեպքում նրան սպասում է թակարդն ընկնելու հեռանկարը: Անցած ամիսներին Ղարաբաղի հարցով Հայաստանի հանդեպ համակարգված միջազգային ճնշումներ սադրելու Անկարայի փորձերը բախվեցին Հարավային Կովկասում լուրջ շահեր ունեցող գերտերությունների հավասարակշռված մոտեցումներին, որոնց ձեռնտու չէ թուրք-ադրբեջանական տանդեմի միակողմանի ամրապնդումը մեր տարածաշրջանում: Ավելին` վերջին ամիսներին Թուրքիայի խաբեբայական տեխնոլոգիներից սկսել է դժգոհել նաև հայ-թուրքական երկխոսությունը հովանավորող Միացյալ Նահանգները: AzgԲրայզա. «Հայ-թուրքական մերձեցման գործընթացը դանդաղել է» ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրուցում հայտարարել է. «Մինչև վերջին ամիսները հույս ունեի, որ հայ-թուրքական հարաբերությունները կազարգանան, իսկ մի քանի շաբաթ առաջ համոզված էի, թե կարգավորվում է Ղարաբաղի հիմնահարցը: Սակայան որոշակի փուլում զարգացումները դանդաղեցին»: Բրայզան միաժամանակ կրկնել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ու Ղարաբաղի հակամարտության կարգավորումն իրարից անջատ երկու առանձին գործընթացներ են: Շիրակ. Հացահատիկի բերքի նոր կուրուստներ կարկտից ու հորդ անձրևից Հուլիսի 27-ին տեղւացած ուժգին կարկուտն ու անձրևը հերթական մեծ վնասն են պատճառել Շիրակի մարզի այս անգամ Անիի ենթաշրջանի մեկ տասնկայից ավելի գյուղական համայնքներին: Ըստ նախննական տեղեկությունների` Հայկաձոր, Ձիթհանքով, Ջրափի, Լուսաղբյուր, Բագրավան, Լանջիկ, Սառնաղբյուև և այլ գյուղերում, Մարալիկում կարկուտը  բերքահավաքի նախաշեմին ոչնչացրել է ցորենի ու գարու բերքի 80-100 տոկոսը: Ձվի մեծության կարկուտը  Քարաբերդ համայնքում  կոտրել է մեքենայի, տների պատուհանների ապակիներ, տանիքների շիֆերներ: Իսկ տեղացած հորդ անձրևը լվացել է ցանքատարածություններ, ոչնչացրել տնամերձ հողամասերում աճեցված բերքը: Վերջերս տեղացած նախորդ ուժեղ կարկտից մեծապես տուժել էին մարզի 2000 հեկտար ցանքատարածություններ: Այս անգամ տուժած տարածքը դրա ավելի քան կիկնակին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter