Հյուպատոսությունն ակնկալում է առավել մանրամասն տեղեկատվություն
Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հայտարարությունը
«Հյուպատոսությունն ի գիտություն է ընդունել ԱՄՆ դատախազության Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի գրասենյակի հայտարարությունը, որտեղ նշվում է անօրինական գործունեություն կատարելու մեղադրանքով Լոս Անջելեսում բնակվող հայազգի 5 անձանց ձերբակալման մասին:
Մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել ԱՄՆ իրավապահ մարմինների հետ` շահագրգռված լինելով հարուցված քրեական գործի հանգամանքների շուտափույթ բացահայտման մեջ:
Հյուպատոսությունը ակնկալում է առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ ամերիկյան կողմից գործում առկա փաստերի` մասնավորապես մեղադրվող անձանց կողմից հյուպատոսության պաշտոնական փաստաթղթերի կեղծման վերաբերյալ:
Ինչ վերաբերում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության մեղադրվող նախկին երկու աշխատակիցներին, ապա Նորայր Ղալումյանը 2002 թվականից չի աշխատում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, իսկ 2003 թվականին ազատվել է ԱԳՆ համակարգում աշխատանքից եւ մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում:
ԱՄՆ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանը հյուպատոության տեխնիկական անձնակազմի անդամ է եղել և ազատվել է աշխատանքից 2007 թվականին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել