Նախագահը ավարտական վկայականներ է հանձնել շրջանավարտներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-ամյակի եւ 2009թ. ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությանը:
Հանրապետության նախագահը ուսման գերազանցիկներին հանձնել է վկայականներ, դիտել է կուրսանտական, պատվոպահակային վաշտերի, նվագախմբի ցուցադրական շարանցումը, շրջանավարտների հանդիսավոր երթը: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել