HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Human Rights Watch»-ը նախարարին խնդրում է միջամտել

30_07-A-Babajanyan«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի գլխավոր տնօրեն Հոլլի Քարտները նամակով դիմել է Հայաստանի արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին` ակնկալելով նրա անհապաղ միջամտությունն «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին հնարավորինս բարձր որակի բժշկական օգնություն տրամադրելու համար: «Մենք գրում ենք Ձեզ հայտնի լրագրող և խմբագիր Արման Բաբաջանյանի կապակցությամբ, ում զինվորական ծառայությունից խուսափելու համար երեքուկես տարվա ազատազրկման  ժամկետը մոտենում է ավարտին։ Մենք տեղյակ ենք, որ պրն Բաբաջանյանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ուռուցք, որն ազդում է նրա տեսողության վրա և անհրաժեշտ է հրատապ բժշկական միջամտություն։ Մեզ խորապես մտահոգում է նրա առողջական վիճակը, և այդ պատճառով խնդրում ենք Ձեզ անհապաղ միջամտել և հորդորել  պատասխանատու անձանց նրան հնարավորինս բարձր որակի բժշկական օգնություն տրամադրելու համար։ Արման Բաբաջանյանը «Ժամանակ» օրաթերթի հիմնադիրն է և գլխավոր խմբագիրը։ «Ժամանակ»-ը  անկախ օրաթերթ է, որը հրատարակվում է Երևանում և Լոս Անջելեսում, Կալիֆորնիա։ Նրան կալանավորել են 2006 թ. հունիսի 26-ին զինվորական ծառայությունից խուսափելու և իր՝ զինվորական ծառայությանը վերաբերող փաստաթղթերը կեղծելու համար։ Նա ընդունել է մեղադրանքը, վճարել է պահանջվող տուգանքը և ենթարկվել է երեքուկես տարով ազատազրկման։  Բաբաջանյանը կրել է ազատզրկման մեծ մասը, և պետք է ազատ արձակվի մոտավորապես մեկուկես ամիս անց; 2008 թ. հուլիսին «Human Rights Watch»-ը կոչ է արել Հայաստանի իշխանություններին պրն Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատել լավ վարքագծի համար։ Չնայած միջազգային կազմակերպությունների հորդորներին՝ Հայաստանի իշխանությունները մերժել են  պայմանական վաղաժամկետ ազատումը։ Հուսով ենք, որ Ձեր լիազորությունների շրջանակում Դուք կդիմեք բոլոր քայլերին՝ ապահովելու պրն Բաբաջանյանի՝  հնարավորինս բարձր որակի բժշկական  օգնություն ստանալը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter