HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմնադրամը 2009-ին կտնկի 3,5 միլիոն ծառ

30_07-Sb-Anna«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը տոնում է Հայաստանում կանաչապատման գործունեության 15-րդ տարեդարձը: Այն իր աշխատանքը սկսել է 1994 թվականին` ունենալով համեստ նպատակ. վերականգնել Երևանի այն կանաչ հասարակական տարածքները, որոնք ոչ շատ վաղ անցյալում ծառապատ են եղել, և որտեղ ծառերը զոհաբերվել էին մարդկանց տաքանալու համար»,- նշված է հիմնադրամի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունում: «Հայաստանի անկախությանը հաջորդող «մութ տարիներին» բնակիչները ստիպված էին այրել այն ամենը, ինչ գտնում էին, - ասում է «Էյ Թի Փի»-ի հիմնադիր Քերոլին Մյուգարը: - 2004 թ. մենք արդեն տնկել էինք 500 հազար ծառ` Երևանում ու հարևան համայնքներում: Այն ժամանակ պարզ դարձավ, որ լոկ հասարակական տարածքների վերականգնումը բավարար ազդեցություն չի ունենա անապատացման առավել ընդարձակ դարձող խնդրի վրա»: 30_07-Sb-Anna1«Միայն 5 տարի առաջ ես մեր անձնակազմին առաջադրեցի նախաձեռնել մի ծրագիր, ըստ որի` 2015 թ.-ի դրությամբ կազմակերպությունը Մեծ Եղեռնի 100-ամյակի առթիվ պետք է տնկի ընդհանուր թվով 15 միլիոն ծառ` Հայոց ցեղասպանության յուրաքանչյուր զոհի համար 10-ական ծառ: Մենք ակնկալում ենք, որ 2009 թ. վերջում հիմնադրամի ջանքերով Հայաստանում կտնկվի  3,5 միլիոնից ավելի ծառ: Շնորհակալ ենք մեր առաքելության նկատմամբ Ձեր հաստատուն հավատքի համար»,- հիմնադրամի աջակիցներին հասցեագրված իր հատուկ ուղերձում նշել է տկն Մյուգարը: «Պետք է նշել, որ այս տարին դժվար տարի է եղել գլոբալ տնտեսական անկնման պատճառով: Այնուամենայնիվ, մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի ավարտին հասցնենք մեր պարտավորվածությունը` ձեռք բերելով և տնկելով այն տնկիները, որոնք աճեցվում են «Էյ Թի Փի»-ի հետ համագործակցող Հայաստանի ընտանիքների կողմից իրենց տնամերձ տնկարաններում»,- ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեֆ Մասարջյանը: Այս ամիս «Էյ Թի Փի»-ի կողմից թողարկված «Ամեն մի ծառ... » վավերագրական ֆիլմն ուղարկվել է Միացյալ Նահանգներում բնակվող հազարավոր հայ ընտանիքներին: «Մենք հուսով ենք, որ մեր կազմակերպության աջակիցները կօգնեն մեզ կյանքի կոչելու մեր Հայաստանի համայնքների բնակիչներին տրված խոստումը»,- ավելացրել է պրն Մասարջյանը: Լուսանկարներում պատկերված են Եղեգնաձորում Սուրբ Աննա Եկեղեցու տարածքում տարված աշխատանքի արդյունքները: 2000 թ.-ից ի վեր «Էյ Թի Փի«»՚-ն այստեղ տնկել է մրգատու և դեկորատիվ ծառեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter