HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Դավիթ Շահնազարյան. «Ես չեմ կարող հաստատել կամ ժխտել»

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը օրերս հրապարակված իր նակամում նշել է, որ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1992 թ. ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազույցում ասել է, որ Հայաստանը կողմ է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակով: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանին: «Ես հո Գալուստին չեմ մեկնաբանելու: Գալուստը ծառայում է էս իշխանություններին»,- աասաց Դավիթ Շահնազարյանը` հավելելով, որ լրագրողն ինքը կարող է ստուգել, թե արդյոք նման հրապարակում եղե՞լ է, թե՞ ոչ: Լրագրողն ասաց, որ արխիվներում փնտրել են, բայց թերթը չեն գտել: «Դե ուրեմն էդ հարցով դիմեք Գալուստ Սահակյանին»,- ասաց Դավիթ Շահնազարյանը: Նրա խոսքերով` Գալուստ Սահակյանին Արցախի հարցը պետք է միայն ներկայիս իշխանությունը պահելու համար, «շահարկելու համար, ինչ որ արվել է 98 թ.-ից սկսած»: «Այսինքն` նման բան չի՞ եղել»,- հարցրեց լրագրողը: «Ես չեմ կարող հաստատել կամ ժխտել: Կարող է և եղել է: Հետո ի՞նչ: Գալուստի հետ պարզեք այդ հարցերը»,- պատասխանեց Դավիթ Շահնազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter