HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

30 հազարական դրամ` զոհված եւ մահացած զինծառայողների նպաստառու երեխաներին

ԼՂՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած)զինծառայողների նպաստառու երեխաներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին որոշման նախագծին: Որոշման համաձայն, վերոնշյալ պետական նպաստի իրավունք ունեցող երեխաներին պետբյուջեի միջոցների հաշվին կտրամադրվի 30 հազար դրամի չափով միանվագ օգնություն: Այն երեխաներին կտրամադրվի ամեն տարվա օգոստոսին: Ինչպես նիստի ժամանակ տեղեկացրեց սոցիալական ապահովածության փոխնախարար Լենստոն Ղուլյանը, վերոնշյալ խավի նպաստառու երեխաների թիվը 2005 թվականին 1500 էր, իսկ այս տարի արդեն` 631:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter