HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը չի հավանել Արմեն Մարտիրոսյանի և Վիկտոր Դալաքյանի օրենսդրական նախաձեռնությունները

Այսօրվա նիստում կառավարությունը հավանություն չի տվել Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին եւ հիմնավորել իր եզրակացությունը։ Կկառավարությունը դեմ է արտահայտվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին` հիմնավորելով իր բացասական եզրակացությունները։ Նույն պատգամավորի մեկ այլ օրենսդրական նախաձեռնության` «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունը սկզբունքային առարկություն չի ներկայացրել` առաջարկելով խմբագրական փոփոխություններ։ Վերը նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter