HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Կառուցել են բարձրահարկ շենքեր` խախտելով կառավարության որոշումը

Northern_Ave_Construction_3Հյուսիսային պողոտան կարուցապատման նախագծերի ընթացքում շենքերի բարձրությունը ընդունվել է 20-25 մետրի սահմաններում, այսինքն` Օպերայի 2-րդ հարկաշարի առավելագույն բարձրությամբ (25 մ): Սա ամրագրված է ՀՀ կառավարության 2000 թվականի 774 որոշման 2-րդ կետի «գ» ենթակետով: Սակայն այսօր Հյուսիսային պողոտայում կառուցված շենքերի մեծամասնությունը բարձրահարկ են, այսինքն` խախտվել է կառավության որոշումը: «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հուլիսի 8-ին գրավոր նամակ էր ուղարկել, որով խնդրել էր տեղեկացնել, թե կառավարության ո՞ր որոշմամբ է թույլատրվել Հյուսիսային պողոտայում կառուցել 12-14 հարկանի կառույցներ: Վարչապետի փոխարեն Բաղդասարյանի նամակին պատասխանել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ, ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: «…Տարածքի գոտիեւորման եւ կառուցապատման նախագծերի մշակման ընթացքում, քաղաքաշինական խորհրդում` բնագավառի համապատասխան մասնագետների մասնակցությամբ կայացած քննարկումների արդյունքում պողոտայի կառուցապատման սխեմայում կատարվել են որոշակի փոփոխություններ: Մասնավորապես` փոխվել է ճարտարահատակագծային առաջադրանքով սահմանված պողոտայի լայնությունը, ըստ այդմ նաեւ բարձրությունը»,- գրված է պատասխան նամակում: «Ես իրենց չեմ խնդրել` ինձ բացատել, թե ինչու են բարձր շենքեր կարուցել, ինձ հետաքրքում է, թե կառավարության որ որոշմամբ է թույլատրվել այդ շենքերն այդքան բարձր կառուցել: Արդյո՞ք կա այդպիսի որոշում, թե՞ ոչ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Սեդրակ Բաղդասարյանը: Նրա խոսքով` «քաղաքապետարանին ձեռնտու է, որ որքան հնարավոր է բարձր շենքեր կառուցեն պողոտայում, որովհետեւ յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց կառուցապատողը ԾԻԳ-ին 20 դոլար պետք է վճարի: Այսինքն` կառավարության համար սա բիզնես-պրոեկտ է, որն իրականացվում է «պետական կարիքների» անվան տակ»: Իսկապես, Կառավարության 909-Ն որոշման 3-րդ կետով սահմանված է. «…կառուցող շենքերի վերգետնյա ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվարկով «Հյուսիսային պողոտա եւ Կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) հաշվին փոխանցման պարտավորություն` 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, որպես օժանդակություն քաղաքի կառուցապատման ծրագրերին»: Սեդրակ Բաղդասարյանը երեկ կրկին գրավոր հարցում է ուղարկել Տիգրան Սարգսյանին` նորից նույն խնդրանքով. տեղեկացնել, թե կառավարության ո՞ր որոշմամբ է թույլատրվել Հյուսիսային պողոտայում կառուցել 12-14 հարկանի կառույցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter