HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressՀիվանդացել է Մարտի 1-ի քրեական գործը քննող Հատուկ քննչական ծառայությունում ստեղծված քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը երեկ անսպասելիորեն չի ներկայացել աշխատանքի: Պաշտոնապես հայտարարվել է, որ նա վատառողջ է: HJՏարօրինակ է, սակայն, որ նրա հիվանդանալը համընկավ Փաստահավաք խմբի հերթական փաստաթղթի հրապարակման հետ, որը մարտի 1-ի 10 զահերից ՈԶ զինվոր Տիգրան Աբգարյանի սպանության մասին է: Հուլիսի 29-ին փաստաթղթի հրապարակումից հետո նա լրագրողներին խոստացել է մեկնաբանություններ տալ, ինչը չի արել, իսկ երեկ արդեն պարզվել է, որ նա հիավանդացել է: Նման պայմաններում ամենևին զարմանալի չի լինի, եթե առաջիկա օրերին հանկարծ ՀՔԾ-ն հայտարարի, որ Հարությունյանն այնքան լուրջ հիվանդ է, որ քննչական խմբի ղեկավարի պաշտոնից հրաժարվել է: AravotՄիջադեպ, իրոք, եղել էր, բայց քննություն չի տարվել Փաստահյավաք խմբում «Ժառանգությունը» ներկայացրած փորձագետ Սեդա Սաֆարյանը թերթին հաստատել է, որ զինծառայող Տիգրան Աբգարյանի սպանության առնչությամբ իրենց խմբի տրամադրության ներքո էլ է եղել նման լուր, որը հուլիսի 30-ին հրապարակվել էր մամուլում: Այն է, թե մարտի 1-ին զնվորներից մի քանիսը ցանկացել էին հեռանալ, և ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանն ավտոմատը ձեռքին շտապել էր «ապստամբողների» մոտ:  Քիչ անց կրակոցներ էին հնչել, իսկ 1-2 րոպե հետո հայտնի էր դարձել, որ մի զինվոր մահացու վիրավորվել է պարանոցի մասում: «Մոտավոր այդպիսի տվյալի տիրապետում ենք, բայց, իհարկե, ոչ այդ նկարագրով,- ասաց Սեդա Սաֆրյանը: - Անմեղության կանխավարկածը պարտավոր եմ հարգել, և քանի դեռ անձի մեղքը հիմնավորված չէ, այդ կապակցությամբ քննություն չի տարվել, ես այդ մարդու անունը չեմ տա: Բայց իսկապես կան ապացույցներ»: HraparakՀայրն անօթևանների կենտրոնում է, մայրը` հոգեբուժարանում Մոտ երկու ամիս է` Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի ուղեգրով անօթևանների կենտրոնում է գտնվում Նաիրի Հունանյանի հայրը` Հրաչ Հունանյանը: Կինը տնից դուրս է արել ամուսնուն` հայտարարելով, թե չի պատրաստվում պահել «բակտերիայի»: Տունը պատկանում է Հրաչ Հունանյանին, համասեփականատեր են նաև Կարենն ու Նաիրին: Դատարանը պահանջել է նրանց համաձայնությունը տան վերաբերյալ որոշում կայացնելու համար ու չստանալով` մերժել է հայցը: Անօթևան մնացած Հրաչը, այլ ելք չունենալով, եկել է կենտրոն: Նաիրի Հունանյանի մայրն այժմ գտնվում է Ավանի հոգեբուժարանում, սակայն ավագ Հունանյանը չի ցանկանում տուն վերադառնալ. իր համար կենտրոնում ավելի լավ է: Ներկայումս Հայաստանում է Հունանյանների երրորդ զավակը` Արմենը, որը երկար տարիներ ապրում էր ՌԴ-ում: «Արդեն մեկ տարի կլինի` 2-3 ամիսը մեկ գնում եմ Նաիրիին տեսակցության, բայց նա չի գալիս,-ասում է 72-ամյա Հրաչ Հունանյանը,- Կարենը գալիս է, իսկ նա` ոչ»: Hayoc-ashxarhՅա՜ա՜ «Bakilar.az» կայքը տեղեկացնում է` Բաքվում նստել ու որոշլ են, որ այսուհետ բոլոր օտարերկրացիները «օկուպացված» Ղարաբաղ պետք է մեկնեն Ադրբեջանի տարածքով: Թե  որքանով է այս որոշումը բխում Մադրիդյան սկզբունքներից , մասնավորապես Ղարաբաղին լայն ինքնավարություն տալու Ադրբեջանի պատրաստակամությունից, քննարկման հարց է, սակայն, ամենագլխավորը նույնիսկ դա չէ: 1988-ից այս կողմ Ադրբեջանի տարածքով Լեռնային Ղարաբաղի Հնարապետության տարածք նույնիսկ հավքն իր թևով և օձն իր պորտով չի անցել: Այդ ինչպե՞ս եղավ, որ այժմ Ղարաբաղ մեկնողները պետք է անպայման հատեն ադրբեջանա-ղարաբաղյան սահմանը, որը ոչ մի քաղաքացիական անցակետ չունի: Եթե սա «վրա քշելու» նոր ձև է, ապա Ղարաբաղին դրանով չեն կարող վախեցնել, քանզի կապն արտաքին աշխարհի հետ վաղուց է, ինչ Ադրբեջանի տարածքով չի իրականացվում: Իսկ եթե Ադրբեջանի արտգործնախարարությունը նոր է իմաացել այդ մասին, ոչինչ: Ինչպես ասում են` չկա չարիք, առանց բարիքի: Եթե Ադրբեջանի կողմից առաջարկ կա մարդավայել անցակետ բացելու Ղարաբաղի հետ սահմանի վրա, ապա ԼՂՀ արտգործնախարարությունը, կարծում ենք, կքննարկի այն: AzgԴիտավորյալ սպանությունների աճ ադրբեջանական ռազմական կառույցներում Ադրբեջանական կայքէջերը հաճախակի տարածում են «լուրեր» հայկական զինուժի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին: Երբեմն էլ դրանց ավելացնում են սպանությունների մասին հաղորդագրություններ, սակայն այդ հանգամանքների ապացուցողական նշանակությունը չի կարող հիմնավոր լինել թեկուզ այն տրամաբանությամբ, որ դիպուկահարներին շփման գծից հեռացնելու հարցում անհամաձայնություն հայտնողը մնում է Ադրբեջանը: 2009 թ. առաջին կիսամյակում Ադրբեջանի ռազմական կառույցներում աճել է դիտավորյալ սպանությունների և զինծառայողների միջև կանոնակարգային հարաբերությունների խախտումների հանցագործությունների թիվը: Ադրբեջանական «Թրենդ» գորակալության հաղորդմամբ` այսպիսի տեղեկատվություն է հրապարակել Ադրբեջանի ռազմական դատախազ Խանլար Վելիևը: Դատախազի խոսքերով` նման երևույթների կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում: Քրդական խորհրդարանում ընտրվել է հայազգի պատգամավոր Հյուսիսային Իրաքի քրդաբնակ շրջանի նորընտիր խորհրդարանի 111 հոգանոց կազմում ընդգրկվել է մեկ հայ պատգամավոր: Ինչպես գրում է «Մարմարան», շրջանի ազգային փոքրամասնություններից հայերին հատկացված խորհրդարանական միակ աթոռը զբաղեցրել է Արամ Շահին Բակոյանը: Ընտրություններին իրենց թեկնածությունն էին առաջադրել երեք հայեր: Քվեարկությունը տեղի էր ունեցել դեռևս հուլիսի 25 -ին, սակայն արդյունքները հրապարակվել են միայն հուլիսի 29-ին: Իրաքի հայոց Ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանը հայտնել է, որ Արամ Շահին Բակոյանն անդամակցում է Հյուսիսային Իրաքի քրդական վարչակազմի նախագահ Մեսուդ Բարզանիի գլխավորած Քրդստանի ժողովրդավարական կուսակցությանը: Ըստ Հակոբյանի` բոլոր հայ թեկնածուներն էլ Բարզանիի կուսակցությունից էին: Արամ Շահինը Արծրուկ բնակավայրից է: Պարույր Հակոբյանը տեղեկացրել է նաև, որ Իրաքի Քրդստանում ներկայումս բնակվում է մոտ 2 հազար հայեր: Բարզանիի և Թալաբանիի դաշինքը խորհրդարանական ընտրություններում հաղթանակել է, սակայն 2005-ին ապահոված 78 տեղերի փոխարեն այս տարի կարողացել է տիրանալ միայն 55 աթոռի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter