Բռնության հետքերով
Երեկ գիշերը` ժամը 02.00-ին, 38-ամյա Սվետա Զ.-ն դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ հորաքրոջ դուստրը` 55 տարեկան Մարգարիտա Գալստյանն իր բնակարանում մահացել է: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է Մ. Գալստյանի դիակը` բռնության հետքերով:
«Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել