HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Շրջանի դատախազը տեղյակ չէ՞

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 28-ին ԼՂՀ վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքի ղեկավար, «Տրանսքար» ընկերության տնօրեն Ժորա Գրիգորյանի գործով դատալսումը: Հիշեցնենք, որ Ժորա Գրիգորյանը, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով  յուրացման եւ վատման միջոցով  հափշտակություն կատարելու մեջ, որը, ըստ մեղադրող կողմի, եղել է շրջանի  Նոր Խարխափուտ եւ Նոր Մանաշիդ գյուղերի ջրագծերի կառուցման ժամանակ: Դատալսման ժամանակ մեղադրողը` Շահումյանի շրջանի դատախազ Սերգեյ Բաղրամյանը, իր մեղադրական խոսքում տարբեր մեղադրանքների հետ միասին նշել է նաեւ, որ Նոր Մանաշիդ գյուղի ջրագծի անորակ շինարարության պատճառով այսօր գյուղում բնակիչները ջուր չեն ստանում: Նրա խոսքերով, պետությունը լրացուցիչ գումարներ պետք է ծախսի այդ ջրագիծը վերականգնելու համար: Մենք փորձեցինք ճշտել, թե Նոր Մանաշիդում իրոք ջուր չկա, եւ աշխատում է, արդյոք, «Տրանսքար» ընկերության կողմից կառուցված ջրագիծը: Ինչպես մեզ հետ հեռախոսազրույցում նշել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Դանիելյանը, ջրագիծն աշխատում է` իհարկե, ոչ լրիվ թողունակությամբ, բայց ջուրը գյուղ հասնում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter