HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressՍասուն Միքայելյանը կնստի ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի նկատմամբ կայացված 8 տարվա ազատազրկման դատավճիռը երեկ դատարանը թողել է անփոփոխ: Նրա նկատմամբ համաներում չկիրառվեց, քանի որ նրան մեղսագրվող զենք-զինամթերքի հոդվածը դատարանը չհանեց: Կնշանակի` Սասուն Միքայելյանը պետք է նստի: HraparakԴժվար է ասել, թե ինչով է բացատրվում նրա նկատմամբ նման դաժանությունը, բայց պարզ է, որ նման որոշումը կայացվել է առաջին դեմքի մակարդակով: Դատարանում Սասուն Միքայելյանին կարոտած վանատուրցիներն ազատ շփվել են նրա հետ, մի կին նրան ասել է` Լաուրայի աղջիկը «հարսանիքը ձգձգում է», որ Սասունը վերևադառնա ու քավոր կանգնի, մի այլ կին ասել է. «Տատս մահամերձ է, բայց հոգին չի տա, մինչև չգաս: Գաս` քաշենք-դնենք սեղանին»: Սպանել է բռնաբարության փորձի համար Հուլիսի 13-ին ադրբեջանական բանակի զորամասերից մեկում, որը գտնվում է Ֆիզուլիի շրջանում` սահմանագծին, նորակոչիկ Էմին Ռագիմովն ու ընկերն ավտոմատից կրակ են բացել հինգ սպաների վրա. զոհվել էին մեկ ենթասպա, մեկ ավագ լեյտենանտ ու մեկ մայոր: «Թուրան» գործակալությունը տեղեկություններ է հրապարակել, թե մայորն ու ենթասպան փորձել են բռնաբարել երկու նորակոչիկների, ինչին ի պատասխան` Էմին Ռագիմովը կրակահերթ է բացել արվամոլ սպաների ուղղությամբ: Նրանցից մեկի մարմնից հայտնաբերվել է 27 գնդակ: Ադրբեջանի պաշտպանության նախարարաությունը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը, ինչը, ադրբեջանաական լրատվամիջոցների բնորոշմամբ, սովորական է դարձել բանակի գործելաոճում: Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը պաշտոնից հեռացրել է Բեյլագանի կորպուսի հրամանատարի տեղակալ Սարվար Ջաբրաիլովին, բայց բրիգադի հրամանատարներին, որոնք անմիջական պատասխանատուներ են, չեն համարձակվել դիպչել, քանի որ նրանք պետական բարձր պաշտոնյաների հարազատներ են: Այս տարվա ընթաքում արդեն Ադրբեջանի զորքում սպանվել է 50 զինծառայող: Նրանցից 12-ը, պաշտոնական վարկածով, զոհվել են սահմանին` հայերի ձեռքով: AravotԵվ նորից` «Ղարաբաղը ծախում են» պնդումներ Երեկ ՀԺԿ գրասենյակում կազմակերպված քննարկման ժամանակ նախկին ազատամարտիկ Վարդան Մալխասյանը հայտրարարեց. «Սերժ Սարգսյանն այսօր պատրաստ է հանձնել ազատագրված տարածքները: Եվ ոչ միայն հազարավոր ազատամարտիկների կյանքի ու արյան գնով ազատագրված տարածքները, այլև բուն Ղարաբաղը, որովհետև ազատագրված տարածքները հանձնելով` մենք ուղղակի կամ անուղղակի կարգով, ուշ , թե շուտ` պիտի հանձնենք նաև Ղարաբաղը: Դրանք փոխկապակցված են»: Նաև հավելեց. «Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոտքի պետք է կանգնի և ցույց տա աշխարհին, որ այդ հայտրարարությունները հակահայ են ու ոչ մի կապ չունեն մեր ժողովրդի ձգտումների հետ: Մենք ուրիշ ելք չունենք»: Hayoc-ashxarhԱդրբեջանական զուգախաղերը Ինչ ուզում եք, ասեք. մեր հասարակությունն իսկապես հիվանդ է, եթե չասենք` անհուսալի հիվանդ: Առողջ հասարակության մեջ լինելու բա՞ն է, որ ընդդիմադիր «ազգային փոքրամասնությունը»` ՀՀՇ-ՀԱԿ-ը, ազատորեն ու անարգել զօր ու գիշեր պատերազմի սեփական պետության, ավելի ճիշտ` հայկական երկու պետությունների դեմ: Ով չի ծուլանում, խոսում է այն մասին, թե քարոզչական ճակատում պարտվում ենք, բոլոր «ատրիբուտներով» զիջում ենք ադրբեջանցիներին: Եվ ոչ թե (կամ միայն) այն պատճառով, որ ադրբեջանցի քարոզիչներն ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները փայլում են իրենց պրոֆեսիոնալիզմով, կամ` որ պետական ողջ քարոզչամեքենան, ընդդիմություն նմանակող «դեկորատիվ» պտուտակներով հանդերձ, ամբողջ թափով աշխատում է Հայաստանի ու Արցախի դեմ: Վայ այն առևտրականին, ով տալու ոչինչ չունի Պարույր Հայրիկյանի խոսքերով` «նրանք, ովքեր կարծում են, թե ինչ-որ զիջումներ անելով, մենք ամեն ինչ կորցնելու ենք, մի քիչ չափազանցնում են: Բանակցել, նշանակում է ստանալ և զիջել»: «Բարեբախտաբար, մենք հիմա այն վիճակում ենք, որ նաև զիջելու ինչ-որ բան ունենք: Վայ այն առևտրականին, որ տալու ոչինչ չունի, բայց ուզում է ստանալ մի բան»,- հավելեց նա: AzgGSP+-ը մրցակցային առավելություններ է ստեղծում Հայաստնաի համար Եվրամիության սահմանած արտոնությունների GSP+ համակարգից , որը թույլ  է տալիս զրոյական կամ զգալիորեն նվազեցված մաքսատուրքերով ապրանքներ արտահանել Եվրամիության երկրներ, ի թիվս 16 երկրների, այս տարվա հունվարի 1-ից մինչև 2012-ի հունվարի 1-ն օգտվւոմ է նաև Հայաստանը: Արտոնությունների համակարգը հայ գործարարներին երեկ ներկարացրեց Էկոնոմիկայի փոխնարարար Վահե Դանիելյանը: Ըստ նրա` այս համակարգը Հայաստնաի համար մրցակցային առավելություններ է ստեղծում այն երկրների նկատմամբ, որոնք ձգտում են իրենց ապրանքներն արտահանել Եվրոպա: Նրա խոսքերով` Հայաստանում արտադրվող ապրանքների ավելի քան 50 տոկոսն ընդգրկված են այս համակարգում: Միաժամանակ փոխնախարարը հիշեցրեց, որ այդ համակարգին միանալու համար Հայաստանը չպետք է մոռտանա 27 միջազգային կոնցվենցիաներով ամրագրված նախապայմանների մասին, որոնց մեր երկիրը միացել է: Դրանք վերաբերում են մարդու իրավունքների, աշխատանքային հիմանական չափանիշներին, շրջակա միջավայրին և կառավարման սկզբունքներին: GSP+ համակարգը հնարավորություն է տալիս դրանից օգտվող երկրներին մոտ 6400 ապրանքատեսակներ ԵՄ շուկա արտահանելու` արտոնյալ մաքսատուրքերով: Ծխախոտի համար կիրառվում է 52 տոկոս մաքսատուրք, բնական հյութերի համար` 30 տոկոս, մրգերի համար` 20 տոկոս, բանջարեղենի համար` 10 տոկոս, ձկնամթերքի համար` 20 տոկոս, մեղրի համար` 17 տոկոս: 2007-ից ի վեր, ինչ եվրոպական հանձնաժողովը սահմանել է արտոնութնների այս համակարգը, ԵՄ շուկա արտահանողները 357 միլիոն դոլար պակաս մաքսատուրք են վճարել: Սահմանը հատելիս անհատներին չի թույլատրվում մսամթերթ եւ կաթնամթերք տեղափոխել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների տնօրինության պետ Սամվել Ղալեչյանը տեղեկացրել է, որ աշխաանքներ են տարվում հատկապես Վրաստան մեկնող ուղեւորներ հետ` նրանց իրազեկելով անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաեւ հայ-վրացական սահմմանն անցկացնել չթույլատրվող սննդի տեսակների վերաբերյալ: Վրաստանի կառավարության որոշմամբ` միանշանակ արգելվում է անհատների կողմից մսամթերքի եւ կաթնամթերքի տեղափոխումը ձեռքի պայուսակում, բացառությամբ մանկական կերի եւ բժշկի թույլտվությամբ նախատեսված սննդատեսակի: Վրացական կողմը դա բացատրում է նրանով, որ նման միջոցառումների իրականացման հիմնական նպատակը տարբեր վարակների տարածման կանխարգելումն է: Ալկոհոլային խմիչքներից 2 շիշ թույլատրվում է տեղափոխել, իսկ մնացած սննդի տեսակները մեծ քանակությամբ` ոչ: Այսինքն` վրացական կողմը պետք է համոզված լինի, որ դրանք վաճառելու նպատակով չեն տեղափոխվում: Ս. Ղալեչյանը նշել է, որ երկաթուղու կայարաններում փակցված են հայ-վրացական սահմանն անցկացնել չթույլատրվող սննդատեսակի ցանկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter