HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Դատարանը մերժեց քաղաքացու հայցադիմումը

01-08_Erebuni ev Nubarashen dataranԵրեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանը մերժեց քաղաքացի Աննա Փամբուխչյանի հայցադիմումը, որով նա բողոքարկում էր իր հաղորդագրության հիման վրա հարուցված քրեական գործը կարճելու որոշումը: Հիշեցնենք, որ Աննան Էրեբունու քննչական բաժնում հաղորդում էր տվել, որով  հայտնել էր, որ իր ամուսնու քույրը` Սոնյա Թովմասյանը, կեղծ փաստաթղթերով է կազմել իր ժառանգական գործը, եւ նրան օժանդակել են Կենտրոն տարածքի նոտար Էմմա Շաբոյանը եւ թաղային լիազոր Հասմիկ Աբրահամյանը: Այդ ժառանգական գործի շնորհիվ ԱՄՆ քաղաքացի Սոնյա Թովմասյանը ճանաչվել է իր հայրական տան միակ ժառանգորդը, իսկ նրա մահացած եղբոր այրին` Աննա Փամբուխչյանը եւ նրա որդիները կարող են փողոցում հայտնել: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 7 ամիս անց կարճվել է` հանցակազմի բացակայության պատճառով: Երեկ դատարանն ապացուցված համարեց, որ գործի կարճումն իսկապես փաստարկված է եղել: Նշենք, որ դատարանում գործի քննությունն ընդամենը մի քանի ժամ է տեւել, որի ընթացքում դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանը բավականին անտարբեր էր եւ կողմերին հարցեր գրեթե չէր տալիս: Իսկ Աննա Փամբուխչյանի փաստաբան Գայանե Գալոյանը «Հետքին» ասաց, որ նոտար Էմմա Շաբոյանի «թեթեւ ձեռքով» ոչ միայն Փամբուխչյանի, այլեւ մի քանի ընտանիքներ կարող են զրկվել իրենց տնից. «Ես եմ այդ գործերով զբաղվում, որտեղ դարձյալ Էմմա Շաբոյանն է ներգրավված, կարող եմ ցույց տալ: Եւ այդ դեպքում նույնպես նոտարը համագործակցում է ԱՄՆ քաղաքացիների հետ: Փաստորեն, օտարեկրյա քաղաքացիները նոտարի շնորհիվ կարող են ՀՀ քաղաքացիներին իրենց սեփականությունից զրկել»: Վերջին հանգամանքը փաստաբանը դատարանում էլ է ներկայացրել, սակայն դա որեւէ կերպ չազդեց դատարանի որոշման վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter