Լույս է տեսել «Հետքի» երկրորդ համարը
Հրատարակվել է «Հետք» էլեկտրոնային թերթի տպագիր տարբերակով երկրորդ համարը, որում տեղ են գտել սոցիալ-իրավական, տնտեսական, բնապահպանական, մշակութային թեմաներով հոդվածներ և վերլուծություններ:
Մի խումբ ուսանողներ այսօր այն անվճար բաժանում են Երևանի տարբեր համայնքներում: Ինչպես առաջին, այնպես էլ 5000 տպաքանակով լույս տեսած հերթական համարը կտարածվի Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում: Իսկ սեպտեմբերից թերթն ընթերցողներին կներկայանա շաբաթական պարբերականությամբ, որում կտպագրվեն նաև լրագրողական հետաքննություններ:
Բաժանորդագրության գինը մեկ տարվա համար` 10 800, վեց ամսվա համար` 5400, երեք ասմվա համար` 2700 դրամ է: Շաբաթաթերթի յուրաքանչյուր համարը կարժենա 200 դրամ:
Համոզված ենք, որ մեզ կընթերցեք մարզերում, հեռավոր գյուղերում, Արցախում, իսկ այն ընթերցողները, ովքեր հնարավորություն ունեն տարվա ընթացքում 30 դոլար հատկացնել` բաժանորդագրվելու որեւէ սահմանամերձ գյուղի դպրոցի, գրադարանի կամ որեւէ ընտանիքի համար, խնդրում ենք անպայման արձագանքել: Եթե յուրաքանչյուր մարզում «Հետքն» ունենա 100 բաժանորդ, ապա կկարողանա այդ մարզերում ունենալ թղթակիցներ:
Աջակցեք մեզ, մեր անկախությանը և արդյունավետ աշխատանքին. դա կախված է նաև Ձեզնից:
Բաժանորդագրության համար կարող եք դիմել հետեւյալ կազմակերպություններին`
«Պրեսս Ատաշե» ՍՊԸ
Հասցե` ք. Երեւան, Բաղրամյան 45/10
Հեռ.` (+374 10) 27 02 22, 27 82 55
e-mail: [email protected]
«Բլից Մեդիա» ՍՊԸ
Հասցե` ք. Երեւան, Ագաթանգեղոսի 6
Հեռ.` (+374 10) 52 53 01, 58 17 13
e-mail: [email protected]
«Հայմամուլ» ՓԲԸ
Հասցե` Երեւան, Սասունցի Դավթի հրապ. 2
Հեռ.`(+374 10) 45 89 17, 45 06 71
«Հայփոստ» ՓԲԸ
Հասցե`Երեւան, Սարյան փող., շենք 22
Հեռ.`(+374 10) 51 45 47
«Պրես Ստենդ» ՍՊԸ
Հասցե` ք, Երեւան, Արշակունյաց 2, 5-րդ հարկ
Հեռ.`(+374 10) 54 41 99, 52 21 99
Կանխավ շնորհակալություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել