HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ռոբերտ Քոչարյանն էլ է կերել մեր խեցգետնի քյաբաբից»

01_08-xetsgetnovՀայաստանում խեցգետնի քյաբաբ առաջին անգամ մատուցել են Սեւան-Դիլիջան մայրուղու հարեւանությամբ գործող ռեստորաններից մեկում: Ինչպես պատմում է ռեստորանի սեփականատեր Աղաբեկ Հովսեփյանը` հետագայում այդ գաղափարը «գողացել» են եւ այժմ խեցգետնի քյաբաբ Երեւանում էլ են պատրաստում: «Էս քյաբաբն ամբողջ երկրով հայտնի ա, նույնիսկ որ Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձոր էր եկել, մենք իր համար քյաբաբ ենք տարել, որ չհավաներ, մի քանի անգամ չէին ուզի,- հպարտությամբ նշում է Աղաբեկը եւ ավելացնում,- իմ մոտ պաշտոնյաներն էլ են հաց ուտում, Սերժ Սարգսյանի եղբայրը ա գալիս, հայրն անցած տարի եկավ խաշ կերավ»: Այս ռեստորանում խեցգետնից ոչ միայն քյաբաբ են պատրաստում, այլեւ տոլմա, իսկ հարկ եղած դեպքում` քյուֆթա եւ խաշլամա: «Ահավոր դժվար է խեցգետնի պոչից միս հանելը, մենք այն հում վիճակում ենք պոկում, մատներս ծակծկում է, բազմաթիվ պոչերից ենք միս հանում, որ մեկ կիլոգրամ ստանանք»,- պատմում է խոհարարը: 01_08-A-HovsepyanԱղաբեկ Հովսեփյանը պատմում է, թե ինչպես է 1993 թվականին սկսել իր բիզնեսը. «Սկզբում մանղալ էի դրել, խորաված էինք ծախում, ձեռի հետ էլ ծխախոտ, հետո կամաց-կամաց մեծացրինք, ռեստորան սարքեցինք»: Աղաբեկը մասնագիտությամբ վարսավիր-ոճաբան է, նույնիսկ Մոսկվայում մրցումների է մասնակցել, սակայն այժմ մասնագիտությամբ չի աշխատում: «Դե որ սարքում եմ, մարդկանց դուրը գալիս ա, ուրեմն լավ խոհարար եմ, ես կարող եմ 300 հոգու համար ուզբեկական փլավ սարքել, մի հատ մեծ կաթսա ունեմ, որի մեջ սարքում եմ»,- ասում է Աղաբեկը: Ի դեպ, ուզբեկական փլավ պատվիրողներին այս ռեստորանում հատկացնում են «ուզբեկական սենյակ», որտեղ իշխում է այդ ազգին բնորոշ կոլորիտը: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդել է նաեւ Աղաբեկի բիզնեսի վրա: «Հիմա էն չի, ինչ առաջ, 3 տարի առաջ էնքան շատ հաճախորդ ունեինք, հիմա էլ ձմեռն են մեզ մոտ շատ գալիս, խաշ են ուտում»: Մի օր ռուս լրագրողներն Աղաբեկի ռեստորանում հաց են կերել, որից հետո «Գեո» ամսագրում գրել են նրա մասին: Աղաբեկը հպարտությամբ է ցուցադրում ամսագրերն ու ասում է, որ իր ռեստորանն արդեն երկրից դուրս էլ է հայտնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter