HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը մասնակցել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

01_08-presidents Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 31-ին Ղրղզստանում մասնակցել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Հանդիպանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները: Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` Իսսի-Կուլի մերձափնյա «Ռուխ-Օրդո» մշակութա-ազգագրական կենտրոնում կայացած գագաթնաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու եւ միջազգային անվտանգության հրատապ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել են տեղեկատվական քաղաքականությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ղրղզստանի Նախագահ Կուրմանբեկ Բակիեւն ասել է, որ բաց եւ կառուցողական երկխոսություն է ծավալվել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անվտանգության, մասնավորապես կրոնական ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների վերաբերյալ: ՀԱՊԿ երկրների ղեկավարներն ընդգծել են համակարգված տեղեկատվական քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը: Նրանք նաեւ պայմանավորվել են Իսսի-Կուլի ափին երիտասարդական կենտրոն հիմնելու մասին: Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ավարտին Ղրղզստանի Նախագահ Բակիեւի կողմից ՀԱՊԿ երկրների ղեկավարների պատվին տրվել է պաշտոնական ճաշ: 01_08-presidents Ղրղզստանից Հայաստանի Նախագահը կմեկնի Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզ, որտեղ ներկա կգտնվի «Ազգային գյուղ» հայկական մշակութային համալիրի բացման հանդիսավոր արարողությանը, ծաղիկներ կդնի հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի շիրիմին, ինպես նաեւ հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter