HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ-ն ոստիկան է ձերբակալել

09_06-kalanqՕրերս Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներից մեկին: «Հետքի» ունեցած այս տեղակետվությունը հաստատեց նաև ոստիկանության լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը: Նա միայն փոխանցեց, որ ձերբակալվածը բարձրաստիճան ոստիկան չէ. «Այլ տեղեկություն չեմ կարող հաղորդել, կսպասենք ԱԱԾ-ի հաղորդագրությանը, թե ում են ձերբակալել և ինչ մեղադրանքով»: Մի քանի ժամ է` մեզ չի հաջողվում կապ հաստատել ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի պատասխանատու Ա. Բաղրամյանի հետ. նա հեռախոսազանգերին չի պատասխանում: Ի դեպ, Նոր Նորքի ոստիկանապետն Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդին է` Արսեն Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter