HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressՍուքիասյանը կմեկնի Ստրասբուրգ «Առավոտի» ունեցած հավաստի տեղեկություններով, մոտ օրերս Ստրասբուրգ է մեկնելու ՀՀ ԱԺ պատգամավոր, «Մարտի 1»-ի գործով «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող եւ հետախուզմնա մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Սարիբեկ Սուքիասյանը: AravotՄեր աղյուրների ասելով, նա հերթական անգամ հանդիպելու է ԵԽԽՎ պաշտոնյաների, թերեւս, նաեւ Հայաստանի հարցով համազեկուցողների հետ, իսկ քննարկման առանցքում լինելու են պատգամավորի նկատմամբ առաջադրված մեղադրանքների, նաեւ խափանման միջոցի ընտրությանը վերաբերող հարցեր: Մեկ հայ զինվորը պատրաստ է 10 ադրբեջանցի զինվորի դեմ կռվելու «Մենք ունենք բանակ, որն անցել է պատերազմ եւ այդ բանակը, հատկապես ղարաբաղյան դիրքերում` մարտունակ է: Եւ բազմիցս ինքս եմ առիթ ունեցել դրանում համոզվելու: Բացի այդ` ադրբեջանցիներն իրենք էլ գիտեն, որ մեկ հայ զինվորը 10 ադրբեջանցի զինվորի դեմ միշտ էլ պատրաստ է կռվելու. դա նաեւ պատմությունն է ապացուցել: Նաեւ` իր թե զինվորական, թե տեխնիկական, թե ինտելեկտուալ առումներով Ղարաբաղն այսօր լրջագույնս պաշտպանված է: Եվ այս պարագայում դիմել ինչ-որ լոկալ բախումների` Ադրբեջանի ղեկավարությունը չի գնա, որովհետեւ իրենց համար պարտություն կլինի»,- ադրբեջանական կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան` ասում է նախկին բարձրաստիճան սպա, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: HJՀրաժարվել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը երեկ հրաժարվել է դեղորայքից: Նա երեկ հայտարարել է նաեւ, որ հնարավոր է, դիմի ծայրահեղ քայլի եւ հացադուլ հայտարարի: Հիշեցնենք, որ Բաբաջանյանի մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի ուռուցք, ինչի արդյունքում նրա մոտ արձանագրվել էր տեսադաշտի 35 տոկոսի անկում աջ եւ 40 տոկոսի անկում ձախ աչքում, հիպոֆիզի ուռուցք, որի ընթացքում նկատվում է աջ վերջույթի անընդհատ դող: Բաբաջանյանին անհրաժեշտ է շտապ վիրահատությունը եւ նա վստահ է, որ իրեն պատշաճ բուժօգնություն կարող են ցուցաբերել միայն արտերկրում: Եւ քանի որ Բաբաջանյանն այժմ միայն ցավազրկող էր ընդունում եւ բուժում չէր ստանում, նա ՔՀԿ ղեկավարությունը գրավոր տեղեկացրել է, որ հրաժարվում է դեղորայքից: HraparakԴավադրություն իշխանության ներսո՞ւմ Ըստ շրջանառվող տեղեկությունների` Հայաստանում հիմնվել է մասոնական սկզբունքով կազմակերպված մի ձեւաչափ, որը շատ հնարավոր է, որ առաջիկայում վերաճի կուսակցության: Այն, ինչպես իրեն հարգող ցանկացած նման կառույց, իր առաջ իշխանությունը զավթելու խնդիր է դնում: Եւ քանի որ այս կառույցում արդեն իսկ ներգրավված են բավական ծանրակշիռ ու բարձրաստիճան անձինք, ուստի այն կարող է դիտարկվել որպես իշխանության ներսում իշխանափոխության նախապատրաստություն: Միայն անդամների թվարկումն արդեն իսկ տպավորիչ է. խոշոր գործարար Բարսեղ Բեգլարյան, վարչապետ Տիգրան Սարգսյան, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության բազմաթիվ ակտիվիստներ: Կառույցի հոգեւոր տանիքն ապահովում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Օթյակների գործառույթը ստանձնել են Հայ առաքելական եկեղեղու թեմերը` Արարատյան թեմի առաջնորդությամբ: Հավաքները տեղի են ունենում հիմնականում Արարատյան թեմի առաջնորդարանում: Եվ քանի որ վարչապետը Արարատյան թեմի թեմական խորհրդի ատենապետն է, ուստի նրա մասնակցությունն այս օթյակի հավաքներին առանձնապես կասկածի տեղիք չի տալիս: Իշխանության ձգտող նորաստեղծ ազգային մասոնությունը կարճաժամկետ հեռանկարում փորձում է պետական միջին եւ բարձր պաշտոններում նշանակել տալ յուրայինների: Կառույցի նպատակներից մեկը խորհրդարանում լուրջ ներկայությունն ապահովելն է, որի համար անհրաժեշտ են վերահսկվող կուսակցություններ: Այժմ այդ կառույցում քննարկվում են այս խնդրի լուծման տարբերակները: Նոր թերթ` կուսակցության անցումն ապահովելու համար ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանը ծրագրում է թերթ բացել, որի գործունեությունը ուղղված է լինելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցության անցումն ապահովելը: Թերթը տեղեկացել է, որ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են, եւ շաբաթերթը, որը լինելու է գունավոր եւ 24 էջանոց, կսկվի տպագրվել սեպտեմբերի 21-ից: Խմբագիրը Գուրգեն Արսենյանի մամուլի խոսնակ Արտակ Բշտիկյանն է, թերթի աշխատանքները համակարգելու է Գուրգեն Արսենյանի կինը: Նրանք արդեն մի քանի ամիս է` աշխատակազմ են հավաքում եւ անգամ լրագրողներից նյութեր ընդունում: Թերթը կոչվելու է «Մարդիկ»: Hayoc-ashxarhԹարմացված տարբերակը կներկայացվի աշնանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղեկացրել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «մադրիդյան» թարմացված սկզբունքները կողմերին կտրամադրեն աշնանը տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում: Ինչպես ասել է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, հայկական կողմը դեռտեւս փաստաթուղթ չի ստացել, եւ ինչպես համանախագահներն են նշել, այն կողմերին կտրամադրվի սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին սպասվող նրանց այցի ընթացքում: Հակահայկական հիստերիա Այսպես է որակել Քաղավիացիայի գլխավոր վարչության թռիչքային անվտանգության ապահովման վարչության պետ Սերոբ Կարապետյանը օտարերկրյա լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը, թե հուլիսի 15-ին ավիավթարի ենթարկված Թեհրան-Երեւան չվերթն իրականցնող ՏՈՒ-154 օդանավում եղել է «Հզբոլլահին» պատկանող զենք-զինամթերք: «Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետները, որոնց հետ աշխատում է նաեւ մեր մասնագետը` Արմեն Սիմոնյանը, հիմնական վարկած առաջ են քաշել այն, որ շարժիչն ավերվել է, իսկ դա առաջացել է շարժիչի խափանման պատճառով: Այդ շարժիչի մի բեկորը փոկվել է եւ վնասել օդանավի մյուս համակարգերին»,- պարզաբանել է Սերոբ Կարապետյանը: Ուղեորատար օդանավով, ավելին` Հայաստանի տարածքով զենք-զինամթերք տեղափոխելը ՔԱԳՎ ներկայացուցիչը բացառում է: «Դա նահեթեթություն է, հակահայկական հիստերիա է. Իրանի հետ Հայաստանի մտերմությունն իրենց դուր չի գալի եւ ուզում են, որ բիծ քաշեն դրա վրա»,- կարծում է Ս. Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter