Դատախազության ներգործության արդյունքում վերականգնվել է 448 մլն 105 հազար դրամ
էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգում կատարված ուսումնասիրությունների արդյունքում վերականգնված գումարների վերաբերյալ
Գլխավոր դատախազության 2009 թ. առաջին կիսամյակում Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲ ընկերության հանդեպ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության ժամկետանց ապառքը կազմում է 2.185.000.000 դրամ (առաջացել է ջերմոէներգիայի մատակարարումից):
Ուսումնասիրությությունների ընթացքում կատարած նախազգուշացումից հետո, «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության կողմից կամովին` 2009թ. հունիսի 10-ի և 11-ի վճարման հանձնարարագրով, վերականգնվել է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի պարտքը, փոխանցվել համապատասխանաբար 200 մլն և 170 մլն դրամ: Ընկերությունը պարտավորվել է առաջիկա օրերին «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ին փոխանցել ևս 370 մլն դրամ, իսկ մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջը՝ պարտքը մարել ամբողջությամբ:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ, «Ջրհան» ՓԲ, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲ, «Էներգակարգաբերում» ՓԲ, «Անալիտիկ» ՓԲ, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ, «Ընդերքաբան» ՓԲ, «Հաշվարկային կենտրոն» ՓԲ ընկերություններում ուսումնասիրությունների պահին առկա են եղել 258.512.321 դրամի ընթացիկ և ժամկետանց դեբիտորական պարտքեր, որից 82.335.940 ժամկետանց պարտքերից 78.105.240 դրամը ուսումնասիրության ընթացքում ձեռնարկված դատախազական ներգործության միջոցների արդյունքում վերականգնվել է:
Այսպես`
1.«Էլեկտաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲ ընկերությունում ուսումնասիրության պահին արձանագրվել է 64.132.000 դրամ դեբիտորական պարտք, որից` ժամկետանց 50.258.000 դրամն առաջացել է «Հայաստանի էլցանց» ՓԲ ընկերությանը օպերատրի ծառայություն մատուցելու դիմաց: Ուսումնասիրության ընթացքում «Հայաստանի էլցանց» ՓԲ ընկերության կողմից 50.258.000 դրամը վերականգնվել է:
2.«Էներգակարգաբերում» ՓԲ ընկերությունում ուսումնասիրության պահին արձանագրվել է 16.003.000 դրամի դեբիտորական պարտք, որից`ժամկետանց 5.555.000 դրամն առաջացել է «Հայաստանի էլցանց» ՓԲ ընկերությունում հետազոտման ծառայություն մատուցելու դիմաց: Ուսումնասիրության ընթացքում «Հայաստանի էլցանց» ՓԲ ընկերության կողմից վերականգնվել է 5.555.000 դրամը:
3. «Անալիտիկ» ՓԲ ընկերությունում արձանագրվել է 140.240 դրամ ժամկետանց դեբիտորական պարտքեր, որոնք առաջացել են 2003 թվականից սկսած` «Դիորիտ» և «Արմենտալ» ՍՊ ընկերությունների համար անալիտիկ աշխատանքներ իրականացնելու դիմաց, ինչպես նաև Ա/Ձ Գրիգոր Պետրոսյանին վարձակալությամբ տարածք հանձնելուց: Ուսումնասիրությունների ընթացքում ձեռնարկվել են դատախազական ներգործության միջոցներ, «Դիորիտ» ՍՊ ընկերության հիմնադրին և «Արմենտալ» ՍՊ ընկերության տնօրենին պարզաբանվել է գումարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով այն դատական կարգով բռնագանձելու հետևանքների մասին: Նախազգուշացումից հետո ընկերությունների կողմից մարվել է պարտք մնացած 110.240 դրամը: Նույն կարգով դատախազության միջամտությունից հետո 30.000 դրամը վճարել է նաև Ա/Ձ Գրիգոր Պետրոսյանը:
4. «Ընդերքաբան» ՓԲ ընկերությունում արձանագրվել է 12.411.600 դրամի ժամկետանց դեբիտորական պարտքեր: «Ընդերքաբան» ՊՓԲ ընկերության և «Գլոբալ ցեմենտ» ընկերության միջև կնքված հորատման աշխատանքներ կատարելու վերաբերյալ պայմանգրերով «Գլոբալ ցեմենտ» ՍՊ ընկերությունը պարտք է մնացել 9.480.000 դրամ: Ուսումնասիրությունների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազություն է հրավիրվել «Գլոբալ ցեմենտ» ընկերության տնօրեն Ա.Գրիգորյանը, որին պարզաբանվել է գումարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով այն դատական կարգով բռնագանձելու հետևանքների մասին: Նախազգուշացումից հետո ընկերության կողմից վերականգնվել է 2.500.000 դրամ, իսկ մնացած գումարը պարտավորվել է մարել մեկ ամսվա ընթացքում:
5. «Հաշվարկային կենտրոն» ՓԲ ընկերությունում ուսումնասիրության պահին արձանագրվել է 12.858.000 դրամի ժամկետանց դեբիտորական պարտքեր, որից` 12.672.000 դրամ պարտք է եղել «Հայաստանի էլցանց» ՓԲ ընկերությունը, ստացած հաշվարկային ծառայության դիմաց: Ուսումնասիրությունների ընթացքում պարտքն ամբողջությամբ մարվել է:
«Այսպիսով, ուսումնասիրությունների ընթացքում պետական շահերի պաշտպանության վարչության ձեռնարկած միջոցների արդյունքում պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունների օգտին վերականգնվել է 448 մլն 105 հազար դրամ»,- հաղորդում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել