HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղբայրներին դանակահարողը կամավոր ներկայացել է

28_07-danakՕգոստոսի 1-ին`ժամը 09.00-ին, Կիլիկիա թաղամասի թիվ 4 և 6 շենքերի մոտ Սամվել Հարությունյանը վիճաբանել է անհայտ անձի հետ, ինչի ընթացքում վերջինս դանակահարել է նրան` կրծքավանդակի մասում պատճառելով վնասվածք: 27-ամյա Ս. Հարությունյանը «Հրազդան» տոնավաճառի մերձակայքից տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով` մահացել: Մոտ երկու ժամ անց ձախ թևատակի կտրած-ծակած վերքով տվյալ վայրից նույն հիվանդանոց բուժօգնության է դիմել 24-ամյա Հակոբ Հարությունյանը: Պարզել է, որ նա Ս. Հարությունյանի եղբայրն է, որը նույն ժամին ստացել է նշված վնասվածքը: «Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը պարզվել է, որ Սամվել և Հակոբ Հարությունյաններին դանակահարել է 37-ամյա Արթուր Ա.-ն, որը օգոստոսի 2-ին, ժամը 02.00-ին, կամավոր ներկայացել է ոստիկանության բաժին և տեղափոխվել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկություն: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter