HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոց` հյութի մեջ

Օգոստոսի 1-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկից ոստիկանությունում նյութեր են ստացվել, որ հուլիսի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, 47-ամյա Մարինա Պ.-ի կողմից որդուն` 26-ամյա Էդուարդ Պ.-ին հանձնված «Դոբրի» տեսակի հյութի մեջ հայտնաբերվել է 11,5 գ կշռով կանաչ գույնի մանրացված, չորացված, յուրահատուկ հոտով զանգված, որը փաթեթավորված է եղել պոլիէթիլենային թաղանթով: Մարինա Պ.-ն հայտնել է, որ հանձնուքն իրեն փոխանցել է Երևանի բնակիչ ոմն Վարդան: «Ըստ փորձաքննության արդյունքների` հայտնաբերվածը 10,57 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց է: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Վարդանը նախկինում դատված 37-ամյա Վարդան Մ.-ն է: Վերջինս ձերբակալված է, կատարվում է նախաքննություն»,- հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter