HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղում պատրաստ են ավագ դպրոցի ծրագրի մեկնարկին

Այս տարի Ղարաբաղում կմեկնարկի ավագ դպրոցների ծրագիրը, որի շրջանակներում սեպտեմբերից 2 ավագ դպրոց կգործի Ստեփանակերտում /թիվ 8 եւ թիվ 11 դպրոցներում/, իսկ 1-ը` Շուշիում /Մուրացանի անվան դպրոցում/: Հոսքային ուսուցմամբ դպրոցներ կգործեն Հադրութ, Մարտակերտ, Ասկերան, Մարտունի շրջկենտրոններում եւ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը: Նախարարի խոսքերով, օգոստոսի 15-ից կսկսվի ավագ դպրոցների ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, որը կտեւի 10 օր: Վերապատրաստումը կանցկացվի Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի ազգային ինստիտուտի մասնագետների կողմից: Վլադիկ Խաչատրյանի հավաստմամբ` ընդհանուր առմամբ պատրաստ են նոր ուսումնականին` առարկայական ծրագրերը պատրաստ են, դասագրքերը` պատվիրված, հանրապետության բոլոր դպրոցներում արդեն չկա նստարանների խնդիր, այժմ քայլեր են ձեռնարկվում դպրոցական այլ գույքի ձեռքբերման ուղղությամբ: «Փյունիկ» հիմնադրամի կողմից ստացել ենք քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության եւ աշխարհագրության 45-ական լաբորատորիա»,-մեզ հետ զրույցի ժամանակ ավելացրեց ԿԳ նախարարը: Այս ուսումնական տարում առաջին զանգը հնչելու է  հանրապետության 231 դպրոցում: Սեպտեմբերին միայն պատրաստ կլինի Ասկերանի դպրոցի նոր մասնաշենքը: Ընթացքի մեջ են Ստեփանակերտի թիվ 1, 6, 11 եւ Մարտունու շրջանի Սպիտակաշեն, Գիշի գյուղերի դպրոցների նոր մասնաշենքերի շինարարական աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter