HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«ԼՂՀ իշխանության կարծիքը միանշանակ չի համընկնում արցախահայության կարծիքի հետ»

04-08_Xurshudyan-Postanjyan«Մեր տպավորությամբ` Ղարաբաղի իշխանությունները, ցավոք սրտի, ամբողջությամբ վստահում են Սերժ Սարգսյանին իրենց լեգիտիմ իրավունքները, որն արտահայտվում է նաեւ թեկուզ միջնորդավորված Վազգեն Մանուկյանի միջոցով Բակո Սահակյանի անունից»,- քիչ առաջ «Հայելի» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: «Երբ մենք դիմեցինք նաեւ արցախահայությանը, մեր կոչը նաեւ այնտեղ է քննարկվել, եւ ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահան Աթանեսյանից մենք պաշտոնական պատասխան ենք ստացել: Դա հետեւյալն է. «Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախության ճանաչմանը, ապա մեր տեսակետն այն է, որ իբրեւ ինքնիշխան պետություն` Հայաստանն ինքն է որոշում իր արտաքին քաղաքականության օրակարգն ու առաջնահերթությունները»: Ես կարծում եմ, որ բավականին կոռեկտ է պատասխանը»,- ասաց կուսակցության մամուլի խոսնակը: Իսկ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հավելեց, որ ԼՂՀ իշխանության կարծիքը միանշանակ չի համընկնում արցախահայության կարծիքի հետ, եւ որպես օրինակ ներկայացրեց Հադրութի երիտասարդների հայտարարությունը: «Դա վկայում է, որ արցախահայությունը մտածում է այնպես, ինչպես 20 տարի առաջ: Նրանք որպես անկախ պետություն արդեն գրեթե 20 տարի գործում են եւ իրենց իշխանությունը տարածում են այդ տարածքում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: ԱԺ պատգամավորը նշեց, որ ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում իրենք ոչ թե քաղաքական ուժերի են վստահում, այլ համայն հայությանը: «Որեւիցե քաղաքական ուժ իրավասու չէ մեր ժողովրդի անունից գնալ եւ պայմանավորվել, ինչ-որ փաստաթղթեր ստորագրել, դա մենք բոլորս պետք է որոշենք: Երբ 90-ականներին պատերազմը սկսվեց, եւ արցախահայությունը ստիպված էր պաշտպանվելու, ոչ մի քաղաքական ուժ որոշում չէր կայացնում, մենք բոլորս էինք մասնակցություն ունենում, մեր ժողովուրդն է մասնակցել, եւ ես հենց այդ ժողովրդին եմ վստահում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter