Հանձնաժողովը հավանություն է տվել Արման Բաբաջանյանի վաղաժամկետ ազատ արձակմանը
Այսօր «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովը հրավիրված նիստում քննարկել է Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի միջնորդությունը և տվել հավանություն:
Քրեակատարողական ծառայությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անմիջապես համապատասխան միջնորդություն է ներկայացրել դատարան ի թիվս այլ դատապարտյալների Արման Բաբաջանյանին ևս պայմանական վաղաժամկետ ազատելու մասին: Դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդությունն ըստ էության կքննվի և կլուծվի դատարանի կողմից: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել