HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Լցոնում եւ բռնություն չի գրանցվել

04_08-elections_moldova«Մոլդովայի ընտրություններն, ընդհանուր առմամբ, բավականին հանգիստ են տեղի ունեցել, մարդկանց ոչ ոք չէր ուղղորդում, տեղամասեր չէր բերում: Կոպիտ միջադեպեր, համատարած բռնություններ չեղան, ընդդիմության ներկայացուցիչներին չառեւանգեցին, լցոնումներ չեղան, ընտրատուփեր չգողացան, ինչը որ լինում է Հայաստանում»,- Մոլդովայում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններին Հայաստանից մասնակցած միակ դիտորդ Զարուհի Փոստանջյանն այսօր «Հայելի» ակումբում համեմատություններ արեց հայաստանյան եւ մոլդովական ընտրությունների միջեւ: «Ինչ վերաբերում է նախընտրական լուսաբանմանը, ապա ասեմ, որ այնտեղ մեր «Հ1»-ի նման իշխանությունը վերահսկում է «Մոլդովա 1» հեռուստաընկերությունը: Սակայն, ի տարբերություն մեզ, Մոլդովայում գործում է նաեւ անկախ հեռուստատեսություն, որն ընդդիմությանն էլ է եթեր տալիս»,- ասաց Փոստանջյանը: Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավորը մասնակցել է Մոլդովայի ընդդիմադիր ուժերի կազմակերպած հանրահավաքին եւ նրա տպավորությամբ` այն բավականին մեղմ եւ փոքրաթիվ է եղել, ի տարբերություն երեւանյան հանրահավաքների, սակայն ընտրություններում ընդդիմադիր ուժերը հաղթանակ են գրանցել: Մոլդովայի ընդդիմադիր կուսակցություններն առանձին ճակատով մասնակցելով ընտրություններին` կարողացան հաղթել իշխանական Կոմունիստական կուսակցությանը, իսկ Հայաստանի ընդդիմադիր ուժերը մշտապես կարեւորում են ընտրություններին միասնական թիմով մասնակցելը: «Հետքի» այս դիտարկման վերաբերյալ Զարուհի Փոստանջյանն ասաց. «Այո, ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ այս ֆորմատով մասնակցությունը փաստացի արդյունավետ էր, կարծում եմ` մենք էլ պետք է այս ամենը վերլուծենք, եւ միգուցե մեզ համար էլ այս ֆորմատը արդյունավետ լինի»: Անդրադառնալով ընտրությունների ընթացքում ընդդիմադիր կեցվածք որդեգրող կուսակցություններին` տիկին Փոստանջյանն ասաց. «Եթե Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» եւ «Օրինաց երկիրը» մարտի 1-ից հետո համաձայնեցին լինել իշխանության մեջ, ապա ես կարծում եմ` մեր ժողովուրդն էլ է շատ լավ հասկանում, անկախ նրանից` իրենք իրենց կանվանեն ընդդիմություն, թե ոչ, նրանցից դեռ հսկայական ջանքեր ու ժամանակ է պահանջվում, որպեսզի նրանք իրապես ժողովրդին մատուցեն իրենց տարանջատումը իշխանություններից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter