HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ վարչապետ Սարգսյանին. առաջարկում են ապամոնտաժել Խոսրովի արգելոցի ապօրինի շինությունը

Բնապահպանական խնդիրներով զբաղվող շուրջ 45 հասարակական կազմակերպությունների և հազարավոր մտահոգ քաղաքացիների անունից Էկոլոգիական հասարակական դաշինքը բաց նամակ է տարածել` ուղղված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Քանի որ N 673-Ն որոշումն ուժը կորցրած է ճանաչվել և Խոսրովի անտառպետական արգելոցի ողջ տարածքին կրկին վերադարձվել է նախկին կարգավիճակը, և հյուրատան շենքի կառուցումն այդ տարածքում այլևս ապօրինի է, դաշինքը պահանջում է պարտադրել օրինազանց մարմիններին, որոնք օրենքը խախտելով կառուցել են այս շինությունը, իրենց իսկ միջոցներով ապամոնտաժել (քանդել) այն. «Մենք պատրաստ ենք մեր անդամների, ինչպես նաև արգելոցի ճակատագրով մտահոգ քաղաքացիների հետ օգնել` իրականացնելու  վերոնշյալ կիսակառույց շենքի ապամոնտաժումն ու շինարարական աղբի դուրս բերումը արգելոցի տարածքից»: 

Քանի որ կառավարության ս.թ. հուլիսի 14-ի նիստում հաստատվել է Խոսրովի անտառ  պետական արգելոցի տարածքում պատմամշակույթային հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագիրը, որը ենթադրում է շուրջ 300 հուշարձանների մոնիթորինգ, վերականգնում և բարեկարգում, դաշինքը նաև իր աջակցությունն է առաջարկում այդ աշխատանքներում:

«Կարծում ենք, որ մեր ունեցած մարդկային ներուժի ներգրավումը այս երկու աշխատանքներում կնպաստի ոչ միայն արգելոցի և դրա տարածքում գտնվող հուշարձանների պահպանմանը, այլ նաև հրաշալի նախադեպ կստեղծի և հոգատար վերաբերմունք կձևավորի մեր քաղաքացիների, հատկապես երիտասարդների շրջանում մեր պատմամշակույթային արժեքների և հայրենի բնության նկատմամբ»,- ասվում է բաց նամակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter