HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ապարանցիներն ապրում են բարձր լարման հոսանքի տակ

05-08_HosanqagcerԷլեկտրաանվտանգության գոտիներում առկա ապօրինի շենք-շինությունների վերացման գործընթացը Արագածոտնի մարզում քննարկվել է հուլիսի 30-ին կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ, որին ներկա էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պատասխանատուները` ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկի գլխավորությամբ: Մարզում աշխատանքներն իրականացնելու համար ստեղծվել է համապատասխան հանձնաժողով: «Հետքի» հետ զրույցում հանձնաժողովի  պատասխանատու, Արագածոտնի մարզպետի տեղակալ Մանաֆաս Առաքելյանն ասաց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» կողմից արդեն իրենց է տրվել փաստաթղթերի այն փաթեթը, որտեղ ներկայացված են մարզի վտանգավոր  գոտիներում  գտնվող շենք-շինությունները: Համագործակցելով վերոհիշյալ ընկերության հետ, իրենք իրականացնելու են այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք ապահովելու են բնակչության անվտանգությունն ու բացառելու են դժբախտ պատահարները: Պարզվում է, նշված խնդիրն առկա է մարզի ողջ տարածքում: Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը  նշեց, որ իրենց քաղաքում նման ապօրինի կառույցներ շատ կան, որոնք հիմնականում ի հայտ են եկել 90-ականների սկզբներին եւ դա իրեն զգացնել է տալիս հատկապես ամպրոպների ու կայծակների ժամանակ: ՙ«Հետքի» հետ զրույցում Գոռ Աբրահամյանն ասաց, որ էլեկտրաանվտանգության գոտիներում Ապարան քաղաքում կառուցված է մոտ 50 տուն: Կառուցված շինություններն ունեն օրինական բոլոր փաստաթղթերը, փոխարենը սերվիտուտի կամ այլ օրինական փաստաթղթեր չունեն բարձր լարման էլեկտրակայանները: «Այդ գոտում տները կառուցվել են 88-ի երկրաշարժից հետո: Դուք գիտեք, որ սովետի ժամանակ խիստ կարգ ու կանոն էր գործում ու ապօրինի ոչինչ չէր կարող լինել: Ամեն ինչ սկսվեց սովետից հետո: Բազմաթիվ անգամ Գլադունչիկին դիմել եմ, որ այսպես շարունակվել չի կարող, քանի որ ամեն պահի կարող է դժբախտ պատահար լինել: Խոստացել են, որ Կառավարության հետ համատեղ հարցին լուծում կտան: Պատկերացնում եք մարդկանց տանիքի վրայով բարձր լարման էլեկտրական մալուխներ են անցնում, ինչ պետք է լինի այդ մարդկանց վիճակը»,-ասաց Գ. Աբրահամյանը: Քաղաքապետի ասելով, հատկապես քամու ու ամպրոպի ժամանակ վտանգավոր գոտում ապրողները փախչում են իրենց տներից, որ բարձր լարման մալուխները վնասվելու դեպքում գոնե իրենց ոչինչ չլինի: Եվգ. Գլադունչիկն էլ նշեց, որ բոլոր հարցեի կարգավորման համար կա օրենսդրական լայն դաշտ, մնում է ուսումնասիրել եւ օրենքը կիրառել ամենայն պատասխանատվությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter