
Այսօր առավոտյան Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանի որդու` Վահագն Գեորգյանի գործով դատավարություն: Նա մեղադրվում է «վիրավորանքի»
եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեջ` քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին և 316-րդ հոդվածի 1-ին մասերով:Դատական նիստը հետաձգվել է մինչեւ օգոստոսի 19-ը, քանի որ Վահագն Գեւորգյանը ստիպված է փոխել իր պաշտպանին, իսկ վկաներից մեկը մինչեւ օգոստոսի 15-ը արձակուրդում է գտնվելու:
Հիշեցնենք, որ Վահագն Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է ապրիլին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած ընդդիմադիր երիտասարդների եւ ոստիկանների բախման արդյունքում:
Ի դեպ, «Վիրավորանքի» համար սահմանված առավելագույն պատասխանատվությունը 100 հազար դրամի չափով տուգանքն է, իսկ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել