HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել»,- գտնում են քաղաքական գործիչները

05_08-Bagratyan-Arsenyan«Հայելի» ակումբում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքական գործիչներ Հրանտ Բագրատյանն ու Գուրգեն Արսենյանը անդրադարձան հայ-թուրքական հարաբերություններին: Հ. Բագրատյանը նշեց, որ նախագահը պետք է գնա ֆուտբոլային երկրորդ հանդիպմանը: Չգնալը նա իբրև բացարձակ հիմարություն որակեց: «Կարծում եմ` մեր կողմից կոպիտ սխալ էր ցեղասպանության հարցը դնելը: Ու հիմա զարգացնելով այդ հարաբերությունները, կարծում եմ, թույլ չպետք է տալ, որպեսզի Թուրքիան հայտնվի «առաջին ջութակի» դերում: Դրա հետ մեկտեղ` մենք նրանցից իրավունք չունենք նեղանալու: Պետք է գնալ խաղին, պետք չի թուրքերին ուրախացնել` չգնալով: Պետք է աշխատել թուրքական հասարակության հետ: Պետք է զգույշ լինել, նրանք մեզ գերազանցւոմ են տարածքով 25 անգամ, մոտավորապես այդքան էլ` բնակչությամբ, առավել ևս` տնտեսական պոտենցիալով` 90 անգամ: Այդ ամենին պետք է համապատասխան վերաբերմունք ցույց տալ»,- ասաց նա: Թեև Սերժ Սարգսյանն ասել էր, որ կգնա Թուրքիա բաց սահմանով, բայց դա` Հ. Բագրատյանի կարծիքով` տղայական հայտարարություն է, և եթե նախագահն ինքն է սկսել սա, ինչո՞ւ է հիմա թշնամացնում: Գ. Արսենյանն էլ գտնում է, որ Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերություններում կարող ենք էական առաջընթաց տեսնել: Ցանկացած դեպքում երկու երկրների մեջ կապերի զարգացումն ու բարդույթների հանումը դրական է Հայաստանի պետության ու հասարակության համար: «Կարծում եմ նաև, որ որոշակի կերպով շահարկվում է այդ առաջընթացը, որպեսզի դրա շուրջ հնարավոր քաղաքական դիվիդենտներ շահեն»,- ասաց նա` նշելով, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի շահերից: Գ. Արսենյանի կարծիքով` մեր հասարակությանն էլ է պետք պատրաստել, որպեսզի նա հանգիստ տանի այն փաստը, որ Թուրքիան գոյություն ունի, որպեսզի թշնամանքի մթնոլորտը դուրս գա: Մասնագիտությամբ տնտեսագետներ Գ. Արսենյանի և Հ. Բագրատյանի կարծիքով` ի՞նչ կտա Թուրքիայի հետ սահմանների բացումը` տնտեսական առումով: Գ. Արսենյանը գտնում է, որ Հայաստանի ցանկացած տնտեսվարող, ունենալով բաց սահման, և տնտեսական ազատ գործունեության հնարավորություն մի երկրում, որի բնակչությունը կազմում է մոտ 80 միլիոն մարդ, կկարողանա եռապատկել իր արտադրական հզորությունը: Հ. Բագրատյանի կարծիքով էլ` դա մի հսկայական երկրի հետ անմիջական առևտուր անելու հնարավորություն է, որից կշահեն և' Թուրքիան, և' Հայաստանը: «Թուրքիայի հետ սահմանների բացումը նշանակում է գոնե մասնակի մոնոպոլիաների վերացում: Սա արդեն  լուրջ քայլ է, Հայաստանի իշխանությունը հենված է տնտեսական մենաշնորհների վրա: Եթե նախագահն իրոք ուզում է վերացնել այն, ինչո՞ւ որևէ գործով  չի ապացուցել, որ շահագրգռված է դրանում: Եթե մենաշնորհներ չլինեին, 17 տոկոս անկում չէր լինի: Եթե ցանկանում է վերացնել դա,  թող կապի ոլորտը կարգավորի, ավիացիան, վերացնի որևէ մենաշնորհ: Արդեն տարիուկես է` աշխատում է»,- ասաց նա: Հ. Բագրատյանի բնորոշմամբ` Երևանը սարսափելի թանկ քաղաք է: «Գազի, էլեկտրաէներգիայի գինը, անգամ` ջուրն ավելի թանկ է, քան ջուր չունեցող քաղաքներում: Աշխարհում ճգնաճամ է, այդպիսի գներ չկան ընդհանրապես: Այս ամենը մենաշնորհի արդյունքն է»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter